Հա

Այլ

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %19 %235 %2016 %09:%Մյս

Չինաստանում հրապարակւել Է նիհարելու առաջին ուղեցոյցը

Չինաստանում բժիշկները հրապարակել են աւելորդ քաշի խնդիրներ ունեցող քաղաքացիների համար նիհարելու առաջին ուղեցոյցը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ապրիլի 11-ին գրել է «China Daily» թերթը:

armenpress.am - Չինաստանում բժիշկները հրապարակել են աւելորդ քաշի խնդիրներ ունեցող քաղաքացիների համար նիհարելու առաջին ուղեցոյցը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ապրիլի 11-ին գրել է «China Daily» թերթը:
Ուղեցոյցը համատեղ հրապարակել են Չինաստանի բժիշկների ասոցիացիան (CMDA), Չինաստանի բժշկութեան եւ առողջապահութեան բնագաւառում փոխանակման եւ լուսաւորման միջազգային ասոցիացիան եւ երկու այլ բժշկական կազմակերպութիւններ: Ուղեցոյցի պատրաստմանը մասնակցել են շուրջ 100 մասնագէտներ, դրա մշակման համար պահանջւել է գրեթէ մէկ տարի:
Ուղեցոյցում նշւած են նիհարելու հիմնական սկզբունքները, մասնաւորապէս, սննդակարգի, ֆիզիկական վարժութիւնների ընտրութեան խորհուրդներ: 2016 թւականին նաեւ 20 քաղաքների 39 հիւանդանոցներում գործարկւել է փորձնական ծրագիր: Դրանցում կը բացւեն յատուկ բաժանմունքներ, ուր դիմելով՝ աւելորդ քաշ ունեցող մարդիկ կը կարողանան անհրաժեշտ օգնութիւն ստանալ: Հետագայում ծրագիրն, ինչպէս սպասւում է, կընդունեն միւս հիւանդանոցները:
ՉԺՀ-ի Առողջապահութեան գործերի եւ պլանային որդեծնութեան պետական կոմիտէի տւեալներով՝ 2015 թւականի վերջին Չինաստանի՝ 18-ից բարձր տարիքի քաղաքացիների աւելի քան 30 տոկոսն աւելորդ քաշ ունի, եւ այս ցուցանիշն աճում է աւելի արագ, քան զարգացած երկրներում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։