Հա

Այլ

Շաբաթ, 13 Օգոստոսի 2016 09:20

Պարզւել է, որ գէր մարդկանց ուղեղն աւելի արագ է ծերանում

Աւելորդ քաշը կարող է արագացնել ուղեղի ծերացումը. բարեկազմ եւ գէր մարդկանց նեարդային համակարգի վիճակի դիտարկումները ցոյց են տւել, որ գէրերի ուղեղի հիւսւածքը միջին հաշւով 10 տարով աւելի ծեր է երեւում, քան քաշի հետ կապւած խնդիր չունեցող իրենց հասակակիցներինը:
Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է Neurobiology of Aging հանդէսում հրապարակւած յօդւածում:

«armenpress.am» - Աւելորդ քաշը կարող է արագացնել ուղեղի ծերացումը. բարեկազմ եւ գէր մարդկանց նեարդային համակարգի վիճակի դիտարկումները ցոյց են տւել, որ գէրերի ուղեղի հիւսւածքը միջին հաշւով 10 տարով աւելի ծեր է երեւում, քան քաշի հետ կապւած խնդիր չունեցող իրենց հասակակիցներինը:
Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է Neurobiology of Aging հանդէսում հրապարակւած յօդւածում:
«Ծերանալու համեմատ մեր ուղեղի ծաւալն աստիճանաբար փոքրանում է, եւ գէր մարդկանց մօտ այդ գործընթացը չգիտես ինչո՛ւ աւելի արագ է ընթանում, քան նորմալ քաշ ունեցող մարդկանց մօտ: Մենք չգիտենք, թէ ինչու է դա տեղի ունենում, եւ միայն կարող ենք գուշակել՝ արդեօք ճարպակալումն ուղեղի գէրչորացում է առաջացնո՞ւմ կամ, ընդհակառակը, արդեօք ճարպակալումն այնպիսի գործընթացներ է առաջացնում, որոնք ուղեղին ստիպում են աւելի արագ ծերանալ»,- յայտարարել է Քեմբրիջի համալսարանի (Անգլիա) աշխատակցուհի Լիզա Ռոնանը: Ռոնանը եւ նրա գործընկերները այդ տարօրինակ ֆենոմենը բացայայտել են՝ ուսումնասիրելով Քեմբրիջի 20-ից մինչեւ 87 տարեկան հասակի աւելի քան 500 բնակիչների ուղեղի նկարահանումները, որոնք մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնութեամբ ստացւել են քաղաքի հիւանդանոցներից մէկում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից Հրապարակումներ

  • Օրգանիզմում «В12» վիտամինի դեֆիցիտի 3 նշան
    Օրգանիզմում «В12» վիտամինի դեֆիցիտի 3 նշան

     Այսօր սխալ սնւելու հետեւանքով մարդկանց 40 տոկոսի օրգանիզմում «В12» վիտամինի պարունակութիւնը մօտ է դեֆիցիտի սահմանին, 20 տոկոսի մօտ նկատւում է քրոնիկական պակաս: Մինչդեռ «В12» վիտամինը կարեւոր է արեան բջիջների եւ նեարդային համակարգի առողջութեան համար, ինչպէս նաեւ նորմալ նիւթափոխանակութեան համար: 

  • ԻՒՆԻՍԵՖ. «Աղտոտւած օդը վնասում է նորածինների ուղեղը»
    ԻՒՆԻՍԵՖ. «Աղտոտւած օդը վնասում է նորածինների ուղեղը»

    Ողջ աշխարհի մակարդակով մինչեւ մէկ տարեկան հասակում գտնւող 17 մլն երեխայ թունաւոր օդ է շնչում: Օդն աղտոտող նիւթերը կարող են յաւերժ վնաս հասցնել նրանց զարգացող ուղեղին: 

  • Հետազօտութիւն. «Աւելորդ քաշը մեծացնում է դեմենցիայի վտանգը»
    Հետազօտութիւն. «Աւելորդ քաշը մեծացնում է դեմենցիայի վտանգը»

    Աւելորդ քաշի պատճառով տկարամտութեան առաջացման վտանգը մեծանում է երեք անգամ: Այդպիսի եզրակացութեան է եկել «University College London»-ի գիտնականների խումբը:

  • Գիտնականները բացայայտել են աւելորդ քաշի նոր սպառնալիքները
    Գիտնականները բացայայտել են աւելորդ քաշի նոր սպառնալիքները

    Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ աւելորդ քաշը մահացութեան մակարդակի վրայ ազդում է շատ աւելի մեծ չափով, քան աւելի վաղ համարւում էր: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւած են «EurekAlert» պորտալում: 

  • Գիտնականները յայտնաբերել են ուղեղի ծերացման գլխաւոր պատճառները
    Գիտնականները յայտնաբերել են ուղեղի ծերացման գլխաւոր պատճառները

    Ուղեղի ծերացումը եւ ծերունական դեմենցիան վահանիկների կուտակումն է, որոնք առաջացնում են նէյրոֆիբրալային հանգոյցները, յայտնում են Վաշինգտոնի Ալլենի ուղեղի հետազօտութեան ինստիտուտի հետազօտողները: Եւս մէկ կարեւոր գործօն է համարւում ԴՆԹ-ում փոփոխութիւնները, որոնք նւազեցնում են գէների ակտիւութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։