Հա

Այլ

14/08/2016 - 09:10

7 քաղաք, որոնք բնակիչներին վճարում են այնտեղ ապրելու համար

Մեզնից քչեր կիմանան, որ աշխարհում գոյութիւն ունեն մի շարք քաղաքներ, որոնք բնակիչների խիստ կարիք ունեն: Ուստի՝ իրենց տարածքում ապրելու ու աշխատելու համար քաղաքային իշխանութիւնները պոտենցիալ բնակիչներին առաջարկում են գայթակղիչ վարձատրութիւն:

«tert.am» - Մեզնից քչեր կիմանան, որ աշխարհում գոյութիւն ունեն մի շարք քաղաքներ, որոնք բնակիչների խիստ կարիք ունեն: Ուստի՝ իրենց տարածքում ապրելու ու աշխատելու համար քաղաքային իշխանութիւնները պոտենցիալ բնակիչներին առաջարկում են գայթակղիչ վարձատրութիւն:
Ստորեւ «AdMe.Ru» կայքն ուշագրաւ ֆոտոշարքով ներկայացրել է աշխարհի տարբեր անկիւններում գտնւող 7 քաղաք, որտեղ բնակիչներին վճարում են այդ տարածքում ապրելու համար:

 

Դեթրոյթ, ԱՄՆ
Աստիճանաբար ամայացող այս քաղաքում ապրելու ու մասնագիտական գործունէութիւն ծաւալելու համար իշխանութիւնները վճարում են 2.500 դոլար:


160814f01aԱլեասկա, ԱՄՆ
ԱՄՆ-ի ամենացրտաշունչ նահանգի բնակչութեան թիւը արագ տեմպերով կրճատւում է, ուստի՝ կառավարութիւնը ստեղծել է յատուկ ֆոնդ, որից գումար է յատկացնում բոլոր նրանց, ովքեր ցանկութիւն են յայտնում տեղափոխւել ու բնակութիւն հաստատել Ալեասկայում:


160814f01bՍասկաչեւան, Կանադա
Կանադական բնակավայրի իշխանութիւնները բուհերի երիտասարդ շրջանաւարտներին առաջարկում են 20.000 դոլար՝ 7 տարով իրենց մօտ բնակութիւն հաստատելու համար:


160814f01cՆիագարա ջրվէժ, ԱՄՆ
ԱՄՆ-ի իշխանութիւնները 7.000 դոլար են առաջարկում բուհերի այն երիտասարդ շրջանաւարտներին, ովքեր կը համաձայնեն առնւազն 2 տարի ապրել ու աշխատել Նիագարա ջրվէժի հարեւանութեամբ:


160814f01dՊոնգա, Իսպանիա
Իսպանիայի իշխանութիւնները 3.000 եւրօ են առաջարկում իւրաքանչիւր ընտանիքի, որը ապրելու կը տեղափոխւի կամաց-կամաց ամայացող գիւղը: Ի դէպ, իշխանութիւնները յաւելեալ 3.000 եւրօ են վճարում Պոնգայում լոյս աշխարհ եկած ամէն երեխայի համար:


160814f01eՈւտրեխտ, Նիդեռլանդներ
Քաղաքի իշխանութիւններն ուշագրաւ սոցիալական փորձարկման շրջանակում քաղաքի բնակիչներից ամէն մէկին 1.000 դոլար են վճարել:


160814f01fՔեօրտիս, ԱՄՆ
Քաղաքային իշխանութիւններն անվճար հողատարածք են տրամադրում տան կառուցման համար, ինչի դիմաց բնակիչը պարտաւոր է նպաստել տեղի ենթակառուցւածքների ու մշակութային կեանքի զարգացմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։