Հա

Այլ

Կիրակի, 25 Սեպտեմբերի 2016 09:10

Բժիշկները պատմել են, թէ ինչու է ձմերուկ ուտելն այդքան օգտակար

Իւրաքանչիւր կտոր ձմերուկ իր մէջ միկրոտարրեր, հակաօքսիդներ եւ վիտամիններ է պարունակում, որոնք այդքան օգտակար են մարմնի համար: Բայց դրա մասին չգիտես թէ ինչու ոչ ոք չգիտի: «AdMe.ru»-ն ներկայացրել է ձմերուկի օգտակար յատկութիւնների մասին:

Իւրաքանչիւր կտոր ձմերուկ իր մէջ միկրոտարրեր, հակաօքսիդներ եւ վիտամիններ է պարունակում, որոնք այդքան օգտակար են մարմնի համար: Բայց դրա մասին չգիտես թէ ինչու ոչ ոք չգիտի: «AdMe.ru»-ն ներկայացրել է ձմերուկի օգտակար յատկութիւնների մասին:
Սիրտ
Լիկոպինը հզօրագոյն հակաօքսիդանտ է, որը դրական է ազդում սրտի վրայ: Ձմերուկն էլ օգնում է կարգաւորել շաքարի մակարդակը արեան մէջ:
Մաշկ
Վիտամին A-ն օգնում է մաշկին արագ թարմանալ, հարթ ու խոնաւ լինել:
Երիկամներ
Շատերը գիտեն, որ ձմերուկը միզարտադրող յատկութիւն ունի: Պարզւում է, որ այն օգնում է դուրս հանել նիւթափոխանակութեան մթերքները՝ դրա հետ մէկտեղ լուրջ ծանրաբեռնւածութիւն չթողնելով: Դա յատկապէս հարկաւոր է հաշւի առնել այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն միզարտադրութեան հետ:
Աչքեր
Ձմերուկի մէջ առկայ վիտամին A-ն օգնում է աչքին դիմանալ տարիքային փոփոխութիւններին: Այն նաեւ օգնում է կանխել հաւկուրութիւնը, որն երբեմն առաջանում է տարեց հասակում:
Շագանակագեղձ
Ըստ հետազօտութեան, լիկոպինը կանխում է շագանակագեղձի քաղցկեղն ու տղամարդկանց անպտղութիւնը:
Արիւնատար համակարգ
Շնորհիւ նատրիումի եւ մագնեզիումի իդէալական յարաբերակցութեան կարգաւորւում է արեան ճնշումը:
Մկաններ
Ձմերուկի մէջ L-ցիտրուլին ամինաթթու է պարունակւում, որն օգտակար է մկանների համար: Դոկտոր Ջոզէֆ Մերկոլը պարզել է, որ ձմերուկի հիւթի օգտագործումը սպորտային մարզման ժամանակ նւազեցնում է մկանների ցաւը, որոնք առաջանում են ուժային ծանրաբեռնւածութիւնից մէկ օր անց:
Թոքեր
Ձմերուկի մէջ պարունակւող վիտամին C-ն եւ այլ տարրեր օգնում են բարելաւել թոքերի վիճակը: Այն յատկապէս օգտակար է աստմայի ժամանակ:
Կմախք
Ձմերուկն օգնում է կանխել ոսկորների փխրունութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։