Հա

Այլ

Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2016 09:50

Բժիշկները սրտի անբաւարարութեամբ մարդկանց թւի եռապատկում են կանխատեսում

Սրտի եւ անօթների հետ կապւած խնդիրներով տարեց մարդկանց թիւը 2060 թւականին առնւազն կեռապատկւի, ինչը կամրապնդի նրանց «առաջատար» դիրքը մահւան պատճառների թւում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտարարել են գիտնականները, որոնք Հռոմում ելոյթ են ունեցել Եւրոպայի սրտաբանական ընկերութեան կոնգրեսում:

«armenpress.am» - Սրտի եւ անօթների հետ կապւած խնդիրներով տարեց մարդկանց թիւը 2060 թւականին առնւազն կեռապատկւի, ինչը կամրապնդի նրանց «առաջատար» դիրքը մահւան պատճառների թւում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտարարել են գիտնականները, որոնք Հռոմում ելոյթ են ունեցել Եւրոպայի սրտաբանական ընկերութեան կոնգրեսում:
«Սրտի անբաւարարութիւնն ամենատարածւած բժշկական խնդիրներից մէկն է ամբողջ մոլորակի համար, որն աւելի ու աւելի շատ է դրսեւորւում մարդու ծերացման համեմատ: Այն կարող են առաջացնել սրտի հիւանդութիւնը, ճարպակալումը եւ շաքարախտը: Այս բոլոր հիւանդութիւններն աւելի յաճախ հանդիպում են տարեց մարդկանց շրջանում, ահա թէ ինչու է զգալիօրէն աճում սրտի հետ կապւած խնդիրներ ունեցող մարդկանց թիւը»,- յայտարարել է Ռանգար Դանիէլսէնը Ռէյկիաւիկի (Իսլանդիա) Լանդսպիտալիի համալսարանից:
Դանիէլսէնը եւ նրա գործընկերները այս եզրկացութեանն են յանգել՝ վերլուծելով Իսլանդիայի՝ տւեալների պահոցից պատահականօրէն ընտրւած գրեթէ վեց հազար տարեց մարդկանց շրջանում սրտի եւ անօթների հիւանդութիւնների տարածւածութեան տւեալները: Նրանց տարիքը տատանւել է 66-ից մինչեւ 98, ինչը գիտնականներին թոյլ է տւել գնահատել, թէ տարիքի հետ ինչպէս է փոխւում սիրտ-անօթային համակարգի առողջութիւնը:
Նրանց վերլուծութիւնը ցոյց է տւել, որ նման խնդիրներից աւելի յաճախ տառապում են տղամարդիկ, քան կանայք,- հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից Հրապարակումներ

  • Նոր թեստը կօգնի յայտնաբերել տարեց մարդկանց սրտի հիւանդութիւնները
    Նոր թեստը կօգնի յայտնաբերել տարեց մարդկանց սրտի հիւանդութիւնները

    Արեան նոր անալիզը կօգնի ժամանակին յայտնաբերել տարեց մարդկանց սրտի հիւանդութիւնների ախտանշանները: Թեստի հեղինակների խօսքով՝ «ASGES» թեստն անցկացնելու համար անհրաժեշտ է հիւանդի արեան նմուշ: Տեստում հաշւի է առնւում տարիքը, սեռը եւ գէների արտայայտւածութիւնը: Թեստը թոյլ է տալիս յայտնաբերել սրտի իշեմիկ հիւանդութիւնների (ՍԻՀ) վաղ ախտանշանները: 

  • Շաբաթը 5 անգամ շոկոլադ ուտելը նւազեցնում է սրտի կաթւած ստանալու վտանգը
    Շաբաթը 5 անգամ շոկոլադ ուտելը նւազեցնում է սրտի կաթւած ստանալու վտանգը

    Շաբաթը հինգ անգամ շոկոլադ ուտելը աւելորդ քաշ ունեցող հիւանդների մօտ նւազեցնում է սրտի կաթւած ստանալու վտանգը

  • 5 ախտանշան, որոնք չի կարելի անտեսել
    5 ախտանշան, որոնք չի կարելի անտեսել

    Որոշ ախտանշաններ ոչ մի սարսափելի բանի մասին չեն վկայում, իսկ որոշներն էլ յատուկ ուշադրութիւն են պահանջում։ Թերապեւտ էւելին Լիւինը կազմել է այն ախտանշանների ցուցակը, որոնք ոչ մի դէպքում չի կարելի անտեսել։ 

  • Բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս հակաբիոտիկներ չխմել, եթէ հիւանդութիւնը կարող է ինքնուրոյն անցնել
    Բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս հակաբիոտիկներ չխմել, եթէ հիւանդութիւնը կարող է ինքնուրոյն անցնել

    Հակաբիոտիկների համար դեղատոմսերի մինչեւ 20 տոկոսը նշանակւում է առանց անհրաժեշտութեան, համարում են Անգլիայի համաճարակաբանական ծառայութեան («Public Health England») մասնագէտները։ Նրանք կոչ են անում հակաբիոտիկների փոխարէն հիւանդներին աւելի յաճախ նշանակել հանգիստ քանի որ համապատասխան հիւանդութիւններն ինքնուրոյն են անցնում։ 

  • Հետազօտութիւն. «Վիտամին K-ն անհրաժեշտ է սրտի առողջութեան համար»
    Հետազօտութիւն. «Վիտամին K-ն անհրաժեշտ է սրտի առողջութեան համար»

    Վիտամին K-ն, որը պարունակւում է սպանախի, բրոկոլիի ու կալէի մէջ, օգնում է պահպանել սրտի ձախ փորոքի չափերը, որը մասնակցում է թթւածնով հարստացած արեան շրջանառութեանը։ Իսկ այդ վիտամինի պակասը յանգեցնում է ձախ փորոքի մեծացմանը, ինչն անդրադառնում է ամբողջ սրտի աշխատանքի վրայ ու կարող է լուրջ խնդիրների յանգեցնել։ Այս մասին ասւում է «The Journal of Nutrition» ամսագրում հրապարակւած հետազօտութեան մէջ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։