Հա

Այլ

Հինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2016 09:00

Բժշկութեան բնագաւառում Նոբէլեան մրցանակը ստացել է ճապոնացի գիտնականը

Ֆիզիոլոգիայի եւ բժշկութեան բնագաւառում 2016 թւականի Նոբէլեան մրցանակը շնորհւել է ճապոնացի պրոֆեսոր Եօսինորի Օսումիին «աուտոֆագիայի մեխանիզմի յայտնագործման համար»:
Լուրը գրում է «ՏԱՍՍ» ռուսական գործակալութիւնը՝ նշելով, որ այս մասին յայտարարել է Ստոկհոլմի՝ Կարոլինեան ինստիտուտին առընթեր Նոբէլեան կոմիտէն:

«artsakhpress.am» - Ֆիզիոլոգիայի եւ բժշկութեան բնագաւառում 2016 թւականի Նոբէլեան մրցանակը շնորհւել է ճապոնացի պրոֆեսոր Եօսինորի Օսումիին «աուտոֆագիայի մեխանիզմի յայտնագործման համար»:
Լուրը գրում է «ՏԱՍՍ» ռուսական գործակալութիւնը՝ նշելով, որ այս մասին յայտարարել է Ստոկհոլմի՝ Կարոլինեան ինստիտուտին առընթեր Նոբէլեան կոմիտէն:
1993 թւականին Օսումին աշխարհում առաջինը յայտնաբերել է այն գէները, որոնք պատասխանատու են աուտոֆագիայի գործընթացի համար: «Աուտոֆագիա» բառը կազմւած է յունարէն «աուտոս», ինչը նշանակում է «ինքը» եւ «ֆագէին», որն էլ նշանակում է «ուտել» բառերից: Այդպիսով «աուտոֆագիա»-ն նշանակում է «ինքնակերութիւն», իսկ բջիջների նման սպառումը կարող է յանգեցնել հիւանդութիւնների:
Եօսինորի Օսումիին ծնւել է 1945 թւականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում: 1974 թւականին ստացել է Տոկիոյի համալսարանի գիտութիւնների դոկտորի աստիճան: Բազմաթիւ պարգեւների դափնեկիր է բջջային կենսաբանութեան բնագաւառում: Նա դարձել է Նոբէլեան մրցանակ ստացած 25-րդ ճապոնացին:
Աղբիւրը գրում է, որ Ալֆրէդ Նոբէլը ֆիզիոլոգիայի եւ բժշկութեան բնագաւառում դափնեկրի ընտրութիւնը յանձնարարել է Ստոկհոլմի Կարոլինեան ինստիտուտին, որը հիմնադրւել է 1810 թւականին եւ ներկայում աշխարհի առաջատար կրթական ու գիտական բժշկական կենտրոններից մէկն է: Նրան առընթեր ստեղծւած Նոբէլեան կոմիտէն բաղկացած է հինգ մշտական անդամներից, որոնք իրենց հերթին իրաւունք ունեն փորձագէտների հրաւիրել կոնսուլտացիաների համար:
Բժշկութեան բնագաւառում մրցանակը շնորհւել է 106 անգամ: Ամենաերիտասարդ դափնեկիրը 1923 թւականին դարձել է Ֆրեդերիկ Բանտինգը (32 տարեկան) ինսուլինի յայտնաբերման համար, ամենատարեցը՝ Պէյտէն Ռոուսը (87 տարեկան) 1966 թւականին օնկոգէն վիրուսների յայտնաբերման համար: Այդ պարգեւի դրամական բաղադրիչի չափն այս տարի, ինչպէս եւ նախորդ երեք տարւայ ընթացքում, հասնում է 8 մլն. քրոնի (932 հազար դոլար):

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։