Հա

Այլ

Երեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2016 09:00

Բժիշկները նշել են աւելորդ քաշի անկասելի վտանգը

Բժիշկների միջազգային խումբը եկել է այն եզրակացութեան, որ աւելորդ քաշը կապւած է քաղցկեղով հիւանդանալու վտանգի հետ: Հետազօտութիւնը հրապարակւած է The New England Journal of Medicine-ում: Դրա մասին հակիրճ հաղորդել է EurekAlert! հրատարակութիւնը,- տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«armenpress.am» - Բժիշկների միջազգային խումբը եկել է այն եզրակացութեան, որ աւելորդ քաշը կապւած է քաղցկեղով հիւանդանալու վտանգի հետ: Հետազօտութիւնը հրապարակւած է The New England Journal of Medicine-ում: Դրա մասին հակիրճ հաղորդել է EurekAlert! հրատարակութիւնը,- տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:
Աւելորդ քաշ ունեցող մարդկանց մօտ մեծ է ստամոքսի, լիարդի լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ձւարանների, վահանաձեւ գեղձի քաղցկեղի, ինչպէս նաեւ մենինգիոմայի (գլխուղեղի ուռուցքի) եւ միելոմայի առաջացման վտանգը:
Եթէ տասը տարւայ ընթացքում մարդուն յաջողւում է սահմանափակել իր քաշի աւելացումը, հիւանդութիւնների զարգացման հաւանականութիւնը նւազում է: Այլապէս գործընթացը կարող է անդառնալի բնոյթ ստանալ:
Աշխարհում շուրջ 600 մլն. մեծահասակներ եւ 110 մլն. երեխաներ տառապում են ճարպակալումից: ԱՄՆ-ի բնակչութեան մէկ երրորդը եւ Ռուսաստանի բնակչութեան քառորդ մասն աւելորդ քաշ ունի:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։