Հա

Այլ

Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2016 09:20

Անկում 10 կմ. բարձրութիւնից. վախճանւել է լեգենդար Վեսնա Վուլովիչը

Բելգրադում մահացել է Վեսնա Վուլովիչը, ով 1972 թւականին գերմանական Հերմսդորֆ քաղաքում տեղի ունեցած Հարաւսլաւեան աւիաուղիների ինքնաթիռի ահաբեկչութեան միակ վերապրողն էր: Այն ժամանակ Վուլովիչը ընկել էր 10 կմ. բարձրութիւնից եւ ողջ մնացել:

«armenpress.am» - Բելգրադում մահացել է Վեսնա Վուլովիչը, ով 1972 թւականին գերմանական Հերմսդորֆ քաղաքում տեղի ունեցած Հարաւսլաւեան աւիաուղիների ինքնաթիռի ահաբեկչութեան միակ վերապրողն էր: Այն ժամանակ Վուլովիչը ընկել էր 10 կմ. բարձրութիւնից եւ ողջ մնացել:
Բորտուղեկցորդուհին ստացել էր բազմաթիւ կոտրւածքներ եւ վնասւածքներ, նրա մարմնի ստորին հատւածը կաթւածահար էր եղել, մի քանի օր նա գտնւել էր կոմայում, եւ արդիւնքում նրան յաջողւել էր ամբողջովին վերականգնւել: 1985 թւականին Վուլովիչն ընդգրկւել է Գինէսի ռեկորդների գրքում՝ որպէս ռեկորդային բարձրութիւնից առանց պարաշիւտի ազատ անկման արդիւնքում ողջ մնացած:
Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով սերբական «Vecernje novosti» պարբերականը, 67-ամեայ կինը մահացած է յայտնաբերւել սեփական տան բաղնիքում՝ դեկտեմբերի 23-ին: Մահւան պատճառը չի նշւում, սակայն պարբերականը մատնանշում է, որ Վուլովիչն ունեցել է առողջական խնդիրներ:

Related items

  • Կը կարողանա՞յ արդեօք «Iran Air»-ը վերափոխւել
    Կը կարողանա՞յ արդեօք «Iran Air»-ը վերափոխւել

    «Iran Air»-ի նաւատորմը համալրւեց նոր ինքնաթիռով:

    «Airbus» ընկերութիւնից գնւած «Airbus 321-211»-ը առաջին նոր ինքնաթիռն է, որ վերջին 38 տարիների ընթացքում միանում է  «Iran Air»-ի ընտանիքին:

  • Առաջին «Airbus 321-211»-ը համալրեց «Iran Air»-ի նաւատորմը
    Առաջին «Airbus 321-211»-ը համալրեց «Iran Air»-ի նաւատորմը

    Երէկ` երեկոյեան ֆրանսիական Թուլուզ քաղաքում տեղի է ունեցել «Iran Air»-ին` առաջին «Airbus 321-211» ինքնաթիռի յանձնման արարողութիւնը: Արարողութեան ներկայ են եղել «Iran Air»-ի գործադիր տնօրէն Ֆարհադ Փարւարեշը եւ «Airbus» ընկերութեան գործադիր տնօրէն ֆաբիս Բրեժիէրը:

  • Առաջին «Airbus»-ը գրանցւել է Իրանի անունով
    Առաջին «Airbus»-ը գրանցւել է Իրանի անունով

    Առաջին «Airbus»-ն արդէն գրանցւել է Իրանի անունով: Այն «Iran Air»-ին կը յանձնւի ընթացիկ շաբաթւայ վերջին: Այս մասին պաշտօնապէս յայտարարել է Իրանի դրօշակակիր աւիաընկերութեան տնօրէն Ֆարհադ Փարւարեշը:

  • Սեւ ծովում կործանւել է ռուսական «TU-154»-ը
    Սեւ ծովում կործանւել է ռուսական «TU-154»-ը

    Սեւ ծովում, երէկ՝ դեկտ. 25-ին կործանւել է Սիրիա ուղեւորւող ռուսական «TU-154»-ը:
    Ինքնաթիռում գտնւած 92 ուղեւորի թւում կան հայազգի ուղեւորներ՝ Գորգիեան Յովհաննէս Պետրոսի եւ Վահանով. Ա. Ի:
    ՌԴ-ի Պաշտպանութեան նախարարութեան կործանւած ինքնաթիռում են եղել Ալեքսանդրովի անւան համոյթի 68 երաժիշտներ, լրատւամիջոցների 9 ներկայացուցիչներ, 6 ուղեկցորդներ եւ անձնակազմի 8 անդամներ:

  • 50 հազար պարող չինացիներ յայտնւել են Գինէսի ռեկորդների գրքում
    50 հազար պարող չինացիներ յայտնւել են Գինէսի ռեկորդների գրքում

    Համաժամանակեայ պարը, որին Չինաստանի մի քանի քաղաքներում մասնակցել է աւելի քան 50 հազար մարդ, մտել է Գինէսի ռեկորդների գիրքը, հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով UPI գործակալութեանը:
    Պարողները տողան են կազմել Շանհայում, Սիանում, Չժենչժոուում, Չունցինում, Շենչժենում ու եւս ինը քաղաքներում: Կազմակերպիչների հրահանգից յետոյ նրանք սկսել են համաժամանակեայ շարժւել երաժշտութեան հնչիւնների ներքոյ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։