ԽՈՅ (21 մարտից 20 ապրի- լի) - Միութիւնը զօրութիւն է. ուրեմն բարի ընկերների հետ միասնաբար փորձէք իրականացնել ձեր ծրագրերը, այսպէս աւելի հեշտ է: Պէտք չէ այդքան ինքնամփոփ լինել: Ձեր բախտաբեր օրը երեքշաբթին է, իսկ բարեբեր թիւը՝ 3:
6 դեկտեմբերի 2016 - 1 յունւարի 2017
ԽՈՅ (21 մարտից 20 ապրիլի) - Միութիւնը զօրութիւն է. ուրեմն բարի ընկերների հետ միասնաբար փորձէք իրականացնել ձեր ծրագրերը, այսպէս աւելի հեշտ է: Պէտք չէ այդքան ինքնամփոփ լինել: Ձեր բախտաբեր օրը երեքշաբթին է, իսկ բարեբեր թիւը՝ 3:
ՑՈՒԼ (21 ապրիլից 21 մայիսի) - Աշխատանքում գնահատանքի կարժանանաք, սա շատ կոգեւորի Ձեզ: Նոյն թափով եւ աշխուժութեամբ շարունակէք: Ձեր բախտաբեր օրը հինգշաբթին է, իսկ բարեբեր թիւը՝ 7:
ԵՐԿՒՈՐԵԱԿ (22 մայիսից 21 յունիսի) - Այս շաբաթ օտար եւ հեռաւոր երկրում ապրող մի հարազատ աշխատանքի նոր առաջարկ կը ներկայացնի Ձեզ: Մի՛ վարանէք, գնացէք եւ փորձէք ձեր բախտը: Ձեր բախտաբեր օրը շաբաթն է, իսկ բարեբեր թիւը՝ 16:
ԽԵՑԳԵՏԻՆ (22 յունիսից 23 յուլիսի) - Պիտի օգտագործէք բոլոր պատեհ առիթները: Առջեւում աշխատանքի նոր ասպարէզներ կան: Շատ երկար մտածելու կարիք չկայ, ոչ էլ մէկի կարծիքը հարցնելու: Ձեր բախտաբեր օրը ուրբաթն է, իսկ բարեբեր թիւը՝ 20:
ԱՌԻՒԾ (24 յուլիսից 23 օգոստոսի) - Ձեր աշխատանքից դժգոհ էք եւ նոր աշխատանք էք փնտրում, հեշտ չէ աշխատանք փոխելը, հետեւաբար ուշադրութեամբ հետեւէք ծանուցումներին: Ձեր բախտաբեր օրը չորեքշաբթին է, իսկ բարեբեր թիւը՝ 19:
ԿՈՅՍ (24 օգոստոսից 23 սեպտեմբերի) - Շատ կայտառ էք եւ պատրաստ էք լաւագոյնը ի գործ դնելու: Զգոյշ եղէք, սակայն մարգարիտները ամէն տեղ մի թափէք, ոմանք արժեւորում են Ձեզ, ոմանք էլ կեղծաւոր են: Ձեր բախտաբեր օրը երեքշաբթին է, իսկ բարեբեր թիւը՝ 13:
ԿՇԵՌՔ (24 սեպտեմբերից 23 հոկտեմբերի) - Ձեր սիրած անձին այնքան էք կապւած, որ մի վայրկեան անգամ չէք ուզում հեռանալ նրանից: Սէրը զօրացրել է Ձեզ եւ դրական մղիչ ուժ է դարձել, այդ իսկ պատճառով ուրիշ ոչինչ չէք ուզում տեսնել: Ձեր բախտաւոր օրը երեքշաբթին է, իսկ բախտաբեր թիւը՝ 15:
ԿԱՐԻՃ (24 հոկտեմբերից 23 նոյեմբերի) - Եթէ նոյնիսկ Ձեր կարծիքը ճիշտ է՝ մի՛ պնդէք: Առիթ տւէք, որ շրջապատը հետզհետէ անդրադառնայ իրենց սխալ լինելուն, Ձեր պնդմամբ նրանք աւելի կը յամառեն: Ձեր բախտաւոր օրը՝ ուրբաթն է, իսկ բախտաբեր թիւը՝ 21:
ԱՂԵՂՆԱՒՈՐ (24 նոյեմբերից 21 դեկտեմբերի) - Իւրաքանչիւր անձի կարծիքը յարգէք, հաւանաբար նրա ասածի մէջ էլ իրականութեան մի մասնիկ կայ: Հանդարտ մնալու համար՝ խուսափէք վիճաբանութիւններից: Ձեր բախտաբեր օրը հինգշաբթին է, իսկ բարեբեր թիւը 9:
ԱՅԾԵՂՋԻՒՐ (22 դեկտեմբերից 20 յունւարի) - Ձեր բանկային հաշիւները յստակ են եւ ոչ մի բաց չունէք: Մտահոգւելու կարիք չկայ, դուք միշտ յաջող կերպով հաւասարակշռում էք Ձեր եկամուտն ու ծախսերը: Այս շաբաթ վատ անակնկալներ չկան: Ձեր բախտաբեր օրը երկուշաբթին է, իսկ բարեբեր թիւը՝ 4:
ՋՐՀՈՍ (21 յունւարից 19 փետրւարի) - Ձեր գործերը բացառիկ կերպով էք դասաւորում եւ բոլորն էլ յաջողութեամբ էք աւարտում՝ զարմացնելով շրջապատին: Մի քիչ ժամանակ տրամադրէք Ձեր սիրած մարդուն: Ձեր բախտաբեր օրը չորեքշաբթին է, իսկ բարեբեր թիւը՝ 11:
ՁԿՆԵՐ (20 փետրւարից 20 մարտի) - Շատ յաջող ծրագրեր կան ձեր մտքում, եթէ բարեհաճէք դրանք գործնական հարթակում իրականացնել: Ձեզ շրջապատողները միշտ քաջալերում են Ձեզ, ուրեմն երբեք մի՛ մտահոգւէք: Ձեր բախտաբեր օրը կիրակին է, իսկ բարեբեր թիւը՝ 18: