Հա

Այլ

Երեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2016 09:00

Մնացորդներ, որ աշխարհի գեղեցիկ կնոջն են

Շւէյցարիայի Ցիւրիխի համալսարանի գիտնականները, ովքեր հետազօտել են 1904 թւականին յայտնաբերւած կանացի մումիան, ենթադրութիւն են առաջ քաշել, որ այն պատկանում է հին Եգիպտոսի թագուհի Նեֆերտիտիին:

«panorama.am» - Շւէյցարիայի Ցիւրիխի համալսարանի գիտնականները, ովքեր հետազօտել են 1904 թւականին յայտնաբերւած կանացի մումիան, ենթադրութիւն են առաջ քաշել, որ այն պատկանում է հին Եգիպտոսի թագուհի Նեֆերտիտիին:
«m24.ru»-ի փոխանցմամբ՝ հնագէտները միաժամանակ, յայտնել են, այդ հարցում լիարժէք վստահ չեն, քանզի մումիականացւած հիւսւածքներում յայտնաբերւած ԴՆԹ-ն պիտանի չի եղել անալիզների համար: Նեֆերտիտին ապրել է 3200 տարի առաջ եւ եղել այդ ժամանակների ամենագեղեցիկ կանանցից մէկը:
Ըստ աղբիւրի՝ կնոջ մումիականացւած ոտքերը ցուցադրութեան են հանւել իտալական թանգարանում: Մէկ դարից աւել է՝ գիտնականները փորձում են ապացուցել, որ դրանք պատկանում են հնագոյն ժամանակների թագուհուն: Նրանց հետազօտութիւններին խանգարել են թալանչիները, որոնց գործողութիւնների հետեւանքով այն խղճուկ վիճակում է յայտնւել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։