×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
27/12/2016

Նկարները վաճառելով՝ 12-ամեայ «մինի-Մոնէ»-ն լճի ափին տուն է գնել ծնողների համար

Նկարիչ Կիրոն Վիլիամսոնն ընդամենը 12 տարեկան է: Նա սովորական տղայ է, սիրում է խաղալ ֆուտբոլ, քշել հեծանիւ, անցկացնել ժամանակ ընկերների հետ: Իսկ ինչո՞վ է նա տարբերւում իր հասակակիցներից: Նկարելու անհաւանական տաղանդով: Թերթերը նրան անւանում են «մինի-Մոնէ», եւ իր վերջին ցուցահանդէսում Կիրոնը վաճառել է 40 կտաւ՝ ստանալով 400 հազար ֆունտ ստերլինգ:

«panorama.am» - Նկարիչ Կիրոն Վիլիամսոնն ընդամենը 12 տարեկան է: Նա սովորական տղայ է, սիրում է խաղալ ֆուտբոլ, քշել հեծանիւ, անցկացնել ժամանակ ընկերների հետ: Իսկ ինչո՞վ է նա տարբերւում իր հասակակիցներից: Նկարելու անհաւանական տաղանդով: Թերթերը նրան անւանում են «մինի-Մոնէ», եւ իր վերջին ցուցահանդէսում Կիրոնը վաճառել է 40 կտաւ՝ ստանալով 400 հազար ֆունտ ստերլինգ:
kulturologia.ru կայքը գրում է, որ այսօր Կիրոնն արդէն միլիոնատէր է: Նրա ցուցահանդէսներին ներկայ են լինում ամբողջ աշխարհից կոլեկցիոներներ:
2009-ին, երբ նա առաջին հարցազրոյցն էր տւել, ընդամենը 7 տարեկան էր, ապրում էին փորքիկ բնակարանում: Արդէն 2011-ին իր նկարները վաճառելով՝ օգնել է ծնողներին ձեռք բերել նոր տուն՝ լճի մօտ:
Ժամանակի ընթացքում Կիրոնն էլ աւելի է վարպետացել, տեխնիկան փոխւել է, ակնյայտօրէն, դէպի լաւը:

161227f01a

Յարակից լուրեր