Հա

Այլ

Կիրակի, 08 Յունւարի 2017 09:10

ԱՄՆ-ում վերածրագրաւորւող նիւթ են ստեղծել

Ամերիկացի գիտնականները նկարագրել են նոր տիպի նիւթ, որը փոխում է իր ձեւը: Եթէ նախկինում նման միացութիւնները օրինակ՝ լոյսի կամ տաքութեան կարիք ունէին, ապա այժմ դրանց անհրաժեշտութիւնը վերացել է:

«armenpress.am» - Ամերիկացի գիտնականները նկարագրել են նոր տիպի նիւթ, որը փոխում է իր ձեւը: Եթէ նախկինում նման միացութիւնները օրինակ՝ լոյսի կամ տաքութեան կարիք ունէին, ապա այժմ դրանց անհրաժեշտութիւնը վերացել է: Հետազօտութիւնը հրապարակւել է Nature Communications հանդէսում, իսկ գիտնականների կողմից ստեղծւած նիւթի ցուցադրութիւնը (բացւող արհեստական ծաղկի օրինակով) մատչելի է YouTube ալիքում,- տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:
Նոր նիւթը ձեւը փոխում է ինքնուրոյն ժամանակի ընթացքում (մի քանի վայրկեանից մինչեւ ժամեր): Միացութեան այդ յատկութիւնները պայմանաւորւած են դրա ներքին կառուցւածքով, որը ներառում է երկու միմեանց հակազդող բաղադրիչներ. դրանցից մի քանիսը պատասխանատու են ձեւի պահպանման, մինչդեռ միւսները՝ դրա փոփոխման համար: Նիւթն, ինչպէս կարծում են գիտնականները, կարող է օգտագործւել ծրագրաւորւած կենսաբժշկական փոխպատւաստի ստեղծման համար:

Յարակից Հրապարակումներ

  • Քաղցկեղի առաջացման վտանգի 7 գործօն
    Քաղցկեղի առաջացման վտանգի 7 գործօն

    Չարորակ ուռուցքների առաջացման գլխաւոր պատճառները, ըստ գիտնականների, վնասակար սովորոյթներն են։ Այսպէս, ծխելը հանգեցնում է թոքերի քաղցկեղի, հարբեցողութիւնը՝ լեարդի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի։

  • Ճապոնացի գիտնականները ստեղծել են պաղպաղակ, որը չի հալչում
    Ճապոնացի գիտնականները ստեղծել են պաղպաղակ, որը չի հալչում

    Ճապոնացի գիտնականների թիմը մշակել է այնպիսի պաղպաղակ, որը չի հալչում։ Հիմնականում պաղպաղակը սկսում է հալչել սառնարանից հանելուց մի քանի վայրկեան յետոյ։ Սակայն ճապոնացի գիտնականները որոշել են երկարացնել այդ հաճոյքը ու ստեղծել են այնպիսի պաղպաղակ, որն ուտելու տեւողութիւնը սահմանափակւում է միայն մարդու համբերութեամբ:

  • Գիտնականներ. «Շոկոլադի չարաշահումը տղամարդկանց մօտ դեպրեսիա է առաջացնում»
    Գիտնականներ. «Շոկոլադի չարաշահումը տղամարդկանց մօտ դեպրեսիա է առաջացնում»

     Բրիտանացի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց դեպրեսիայի պատճառը կարող է լինել շոկոլադի չարաշահումը։ Ընդ որում հոգեկանին վնաս է պատճառում ոչ թէ կակաոն, այլ շոկոլադի մէջ պարունակւող շաքարը:

  • Գիտնականները վտանգաւոր են համարում տորթի մոմերը փչելու աւանդոյթը
    Գիտնականները վտանգաւոր են համարում տորթի մոմերը փչելու աւանդոյթը

    Ամերիկացի գիտնականները յայտնել են տորթի մոմերը փչելու վտանգաւորութեան մասին։ Պատճառը բերանի խոռոչում առկայ մանրէներն են։ Մոմերը փչելիս միկրոօրգանիզմները յայտնւում են տօնական թխւածքի վրայ եւ կարող են տօնակատարութեան մասնակիցների հիւանդութեան պատճառ դառնալ։

  • Յայտնի է առաւել կալորիական սնունդ ընդունելու լաւագոյն ժամանակը
    Յայտնի է առաւել կալորիական սնունդ ընդունելու լաւագոյն ժամանակը

    Լոմա Լինդա համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ օրւայ սննդակարգում ամենամեծ կալորիականութիւնը պէտք է պարունակւի նախաճաշում, իսկ նւազագոյնը՝ ընթրիքում: 

    Մասնագէտները խորհուրդ չեն տալիս 18.00-ից յետոյ սնւել՝ այսպիսով առաջարկելով ընդհանրապէս բացառել ուշ երեկոյեան ուտելը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։