Հա

Այլ

Կիրակի, 08 Յունւարի 2017 09:15

Իտալացի սրտաբանը պաղպաղակ է ստեղծել, որն օգնում է բարելաւել մարզական ունակութիւնները

Իտալացի սրտաբան Վալերիօ Սանգիյնին համեղ պաղպաղակ է ստեղծել, որը հարուստ է օգտակար յատկութիւններով, այդ թւում՝ բարելաւում է մարզական կատարողականութիւնը երիտասարդների մօտ:

«tert.am» - Իտալացի սրտաբան Վալերիօ Սանգիյնին համեղ պաղպաղակ է ստեղծել, որը հարուստ է օգտակար յատկութիւններով, այդ թւում՝ բարելաւում է մարզական կատարողականութիւնը երիտասարդների մօտ:
Ինչպէս հաղորդում է Oddity Central-ը, իտալացին այս գիւտն արել է՝ ցանկանալով համատեղել օգտակարն ու համեղը: Իտալական խոհանոցի որոշակի անբաժան տարրեր, ինչպէս օրինակ՝ ձիթապտղի իւղը, լոլիկը եւ կարմիր գինին, մշտապէս ասոցացւում են իտալացիների երկարակեցութեան եւ առողջ սննդակարգի հետ:
Իզուր չէ, որ իտալացիների շրջանում 100 տարեկանին մօտ բնակիչների թիւը եռապատկւել է վերջին 15 տարում: Այսուհետեւ իտալական խոհանոցը հարստացել է եւս մէկ համեղ եւ առողջարար ճաշատեսակով:
Իտալացի մասնագէտի խօսքով՝ հակաօքսիդանտներով հարուստ շատ ուտելիքներ կորցնում են իրենց համային որակները նախքան մարդկանց սեղաններին դրւելը, այդ իսկ պատճառով նա որոշել է լրացնել ստեղծւած բացը պաղպաղակի օգնութեամբ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։