Հա

Այլ

08/01/2017

Չինաստանում վեց հազար տարի առաջ կառուցւած շէնք են յայտնաբերել

Հնագէտները Չինաստանի Շանսիի նահանգում յայտնաբերել են հնգանկիւն կառոյցի աւերակներ, որը կառուցւել է, ենթադրաբար, շուրջ վեց հազար տարի առաջ: Շէնքը կանգնած է 90 քառակուսի մետր մակերեսով մակերեւութի վրայ, պահպանւած պատերի բարձրութիւնը չի գերազանցում կէս մետրը:

«armenpress.am» - Հնագէտները Չինաստանի Շանսիի նահանգում յայտնաբերել են հնգանկիւն կառոյցի աւերակներ, որը կառուցւել է, ենթադրաբար, շուրջ վեց հազար տարի առաջ: Շէնքը կանգնած է 90 քառակուսի մետր մակերեսով մակերեւութի վրայ, պահպանւած պատերի բարձրութիւնը չի գերազանցում կէս մետրը: Ներսից պատերը նկարազարդւած են ցեխի եւ խոտի խառնուրդով, հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «India.com»-ին:
Գիտնականների կարծիքով՝ կառոյցը կարող էր հնադարեան ցեղախմբի հաւաքատեղի կամ էլ դրա առաջնորդի «պաշտօնավայր» ծառայել:
Կառոյցի ներսում գտել են օջախ, որը մարդիկ օգտագործել են ջեռուցման եւ լուսաւորման, ինչպէս նաեւ կերակրի պատրաստման համար: Բացի դրանից, շէնքի պատերին յայտնաբերւել են անցքեր փայտէ սիւների համար, որոնք ապահովում են կառուցւածքի կայունութիւնը:

Յարակից լուրեր

  • Գիտնականներ. «Ժպիտը մարդուն աւելի յիշւող է դարձնում»
    Գիտնականներ. «Ժպիտը մարդուն աւելի յիշւող է դարձնում»

    Մարդիկ անհամեմատ աւելի լաւ են յիշում անծանօթների լուսանկարները, եթէ նրանք ժպտում են կամ դրսեւորում այլ ուժեղ յոյզեր:

    Մարդու անձը լուսանկարով որոշելը կարեւոր դեր է խաղում մեր կեանքում, սակայն մենք գիտենք, որ մեր ուղեղը չափանզաց վատ է գլուխ հանում այդ խնդրից:

  • Գիտնականները պարզաբանել են իւղոտ սննդի հանդէպ մարդկանց ձգտումը
    Գիտնականները պարզաբանել են իւղոտ սննդի հանդէպ մարդկանց ձգտումը

    Հելի համալսարանի (ԱՄՆ) մասնագէտները 200 կամաւորների մասնակցութեամբ փորձի շրջանակում պարզել են, որ մարդիկ դժւարանում են հրաժարւել վնասակար ճարպերից ու ածխաջրերից, քանի որ այս սնունդը գործարկում է ուղեղի պարգեւատրման համակարգը: Նէյրոնների մեծացած ակտիւութեան հետեւանքով մարդն աւելի շատ հաճոյք է ստանում բուրգերից կամ պիցցայից, քան «ճիշտ» կերակուրից:

  • Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ
    Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ

    Ամերիկեան քնի բժշկութեան ակադեմիայի հետազօտողները մաթեմատիկական ալգորիթմ են ստեղծել, որը թոյլ է տալիս իւրաքանչիւր մարդու համար կազմել սուրճի օգտագործման անվտանգ ռեժիմ եւ ըմպելիքի շնորհիւ առոյգութեան ցուցանիշը գրեթէ 65 տոկոսով մեծացնել:

  • Նախագահ Ռոհանին հանդիպել է Չինաստանի նախագահի հետ
    Նախագահ Ռոհանին հանդիպել է Չինաստանի նախագահի հետ

    Չինական Ցինդաօ քաղաքում կայացած Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարի շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յունիսի 10-ին հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ:

  • Գիտնականները պարզել են ձւի ամենօրեայ սպառման օգտակարութիւնը
    Գիտնականները պարզել են ձւի ամենօրեայ սպառման օգտակարութիւնը

    Ամերիկեան սննդի միութեան գիտնականները «Nutrition 2018» համաժողովի շրջանակներում ներկայացւել են մի շարք գիտական աշխատանքների նախնական արդիւնքները, որոնցում բացայայտւում է տարատեսակ սննդամթերքների օգտակարութիւնն առողջութեան համար: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։