Հա

Այլ

Կիրակի, 08 Յունւարի 2017 09:25

Ճապոնիան 2020 թւականին կանցկացնի ռոբոտների առաջին համաշխարհային գագաթաժողովը

Ռոբոտների առաջին համաշխարհային գագաթաժողովը տեղի կունենայ 2020 թւականին Ճապոնիայի Այթիի եւ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաներում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, դեկտեմբերի 2-ին յայտնել է Ճապոնիայի Էկոնոմիկայի նախարար Հիրոսիգէ Սեկօն:

«armenpress.am» - Ռոբոտների առաջին համաշխարհային գագաթաժողովը տեղի կունենայ 2020 թւականին Ճապոնիայի Այթիի եւ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաներում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, դեկտեմբերի 2-ին յայտնել է Ճապոնիայի Էկոնոմիկայի նախարար Հիրոսիգէ Սեկօն:
Ռոբոտների համաշխարհային գագաթնաժողովը իրենից կը ներկայացնի տարբեր երկրների ռոբոտների մրցումներ գործունէութեան տարբեր ոլորտներում: Ընդամենը պլանաւորւում է մարդու օգնականների հնարաւորութիւնները փորձել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտադրութիւնը, սպասարկման ծառայութիւնները, տարերային աղէտներին դիմակայութեան ենթակառուցւածքը:
«Մենք ցանկանում ենք ստուգել՝ ինչպէս կը գործեն ռոբոտները ապագայի հասարակութեան մէջ եւ ինչպէս դրանից կը փոխւի կեանքը»,- ասել է Սեկօն:
Հիմնական միջոցառումները կանցկացւեն Այթիի պրեֆեկտուրայում, իսկ տարերային աղէտներին դիմակայութեան եւ դրանց հետեւանքների վերացման ոլորտը նեկայացւած կը լինի Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի Մինամիսոմա քաղաքում:
Մասնակցութեան են հրաւիրւում համալսարաններ, գիտական ինստիտուտներ եւ ձեռնարկութիւններ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։