Հա

Այլ

Երկուշաբթի, 09 Յունւարի 2017 11:10

Ուժեղ սթրեսի 5 արտասովոր նախանշան

Գլխացաւ, վաղ առաւօտից յոգնածութիւն, գրգռւածութիւն, վատ տրամադրութիւն. սրանք ամենեւին էլ ուժեղ սթրեսի միակ նախանշանները չեն: Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում սթրեսի 5 արտասովոր նախանշան, որոնց մասին, հնարաւոր է, չգիտէիք:

«mednews.am» - Գլխացաւ, վաղ առաւօտից յոգնածութիւն, գրգռւածութիւն, վատ տրամադրութիւն. սրանք ամենեւին էլ ուժեղ սթրեսի միակ նախանշանները չեն: Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում սթրեսի 5 արտասովոր նախանշան, որոնց մասին, հնարաւոր է, չգիտէիք: 

 

Լնդերի արնահոսութիւն

Ուժեղ սթրես ապրող մարդկանց մօտ մեծ է պարիոդոնտի եւ լնդերի արնահոսութեան վտանգը, սթրեսը նաեւ ազդում է իմունային համակարգի վրայ. եթէ այն թուլանում է, բակտերիաներն աւելի խորութեամբ են ներթափանցում լնդեր եւ ինֆեկցիա ու արնահոսութիւն առաջացնում:

 

Պզուկներ

Սթրեսն աւելացնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսները, ինչի արդիւնքում դէմքին կարող են պզուկներ կամ սեւ կէտեր առաջանալ:

 

Մաշկային քոր

Խրոնիկական քոր ունեցող մարդիկ յաճախ սթրեսի բարձր մակարդակ են ունենում: Սթրեսը նաեւ մեծացնում է մաշկային խնդիրների զարգացման վտանգը, օրինակ՝ էկզեմայի եւ դերմատիտի:

 

Ցաւ ծնօտում

Ծնօտում ցաւը կարող է քնի մէջ ատամները կրճտացնելու հետեւանք լինել: Իսկ այս խանգարումը, իր հերթին, առաջանում է ուժեղ սթրեսի ժամանակ:

 

Ցաւ ստամոքսում

Սթրեսն ու տագնապալից իրավիճակը երբեմն ստամոքսում ցաւ, ինչպէս նաեւ գլխացաւ եւ անքնութիւն է առաջացնում: Սակայն, եթէ, դուք մշտապէս ստամոքսում ցաւ էք զգում, անպայման դիմէք մասնագէտի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։