Հա

Այլ

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %09 %364 %2017 %11:%Հնվ

Ի՞նչ մթերքներ կարելի է ուտել երեկոյեան

Ընթրիքը սնւելու ամենադժւար ժամանակն է. մի կողմից՝ աշխատանքային օրւանից յետոյ ախորժակը բացւում է, եւ ուզում ես ընթրիքին ինչ որ համեղ բան ուտել, միւս կողմից՝ ուշ երեկոյեան կալորիաներով հարուստ սնունդ ուտելը կիլոգրամներ հաւաքելու վտանգ է պարունակում:

«med.news.am» - Ընթրիքը սնւելու ամենադժւար ժամանակն է. մի կողմից՝ աշխատանքային օրւանից յետոյ ախորժակը բացւում է, եւ ուզում ես ընթրիքին ինչ որ համեղ բան ուտել, միւս կողմից՝ ուշ երեկոյեան կալորիաներով հարուստ սնունդ ուտելը կիլոգրամներ հաւաքելու վտանգ է պարունակում: Ծանր ընթրիքը նաեւ բացասաբար է անդրադառնում քնի որակի վրայ: Ի՞նչ կարելի է ուտել երեկոյեան՝ քաղցը յագեցնելու եւ դրանից յետոյ խնդիրներ չունենալու համար:

 

Կաթնամթերք

Անիւղ կաթ, բնական եօգուրտներ, կեֆիր, կաթնաշոռ. մասնագէտների կարծիքով՝ սրանք լաւ ընտրութիւն կըլինեն ընթրիքի համար: Կաթնաշոռը, օրինակ, արագ յագեցնում է քաղցը, երկար ժամանակ յագեցւածութեան զգացողութիւն ապահովում, չի վնասում ստամոքսը:

 

Խաշած հաւ

Բազմաթիւ մասնագէտներ համակարծիք են, որ ընթրիքին յարմար է խաշած հաւ ուտել, ցանկալի է՝ կրծքամիս: Այն քիչ կալորիաներ է պարունակում, բայց շատ սպիտակուց, լաւ յագեցնում է՝ միաժամանակ չծանրաբեռնելով օրգանիզմը: Բայց ընթրիքին տապակած հաւ ուտել խորհուրդ չի տրւում, քանի որ տապակելուց յետոյ հաւը բազմաթիւ բացասական յատկութիւններ եւ աւելորդ կալորիաներ է ձեռք բերում:

 

Կանաչեղէն

Մասնագէտները նաեւ խորհուրդ են տալիս կանաչեղէն օգտագործել, ոչ միայն երեկոյեան, այլեւ օրւայ ընթացքում: Միկրոտարրերի առատութեան շնորհիւ կանաչեղէնը լաւացնում է նիւթափոխանակութիւնն ու օրգանիզմի մաքրող գործառոյթները:

 

Ձուկ եւ ծովամթերք

Ընթրիքին կարելի է նաեւ ձուկ եւ ծովամթերք (բայց ոչ իւղոտ), ինչպէս նաեւ բանջարեղէն եւ միրգ ուտել՝ բացառութեամբ բանանի, խնձորի եւ խաղողի:

اخبار مرتبط

  • Սպիտակուցների 7 օգտակար աղբիւր դիաբետիկների համար
    Սպիտակուցների 7 օգտակար աղբիւր դիաբետիկների համար

    Դիաբետի վերահսկողութեան գործում մեծ դերակատարում ունի յատկապէս սննդակարգը. առանց ճիշտ սնւելու՝ դեղերը սովորաբար չեն կարող դիաբետով տառապող հիւանդների արեան մէջ գլիւկոզայի մակարդակն արդիւնաւէտօրէն վերահսկել: Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք հարուստ են սպիտակուցներով եւ օգտակար դիաբետիկների համար:

  • Կաթից հրաժարւելը 13 կէտով նւազեցնում է երեխաների «IQ»-ն
    Կաթից հրաժարւելը 13 կէտով նւազեցնում է երեխաների «IQ»-ն

    Վեգանեան դիետայի կողմնակիցների քանակի աւելացումը, յատկապէս երիտասարդ կանանց շրջանում, կարող է վտանգաւոր լինել յաջորդ սերունդների համար․ կովի կաթի բուսական փոխարինողները չեն պարունակում բաւականաչափ եոդ, որն անհրաժեշտ է սերնդի մտաւոր զարգացման համար։ Այս մասին ասւում է «British Journal of Nutrition» ամսագրում հրապարակւած հետազօտութեան մէջ։ 

  • «The Independent». «Գէնետիկ մուտացիաներ, որոնց ենթարկւել է մարդկութիւնը»
    «The Independent». «Գէնետիկ մուտացիաներ, որոնց ենթարկւել է մարդկութիւնը»

    Մարդու օրգանիզմում երեւույթներ են տեղի ունենում, որոնք գէնետիկական մուտացիաների հետեւանք կարող են լինել, սակայն քչերն են տեղեակ դրա մասին:

  • Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ է ստրեսը քայքայում առողջութիւնը
    Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ է ստրեսը քայքայում առողջութիւնը

    Այն մասին, որ ստրեսը վնասակար է առողջութեան համար, հաւանաբար բոլորն են լսել։ Բայց քչերն են հասկանում, թէ ինչ մեխանիզմներով է ստրեսն ազդում մարդու օրգանիզմի վրայ:

  • Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ ֆաստֆուդ օգտագործելիս
    Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ ֆաստֆուդ օգտագործելիս

    Երբ մարդը ֆաստֆուդ է գործածում, նրա օրգանիզմի հետ տեղի է ունենում մօտաւորապէս նոյնը, ինչ բակտերիալ ինֆեկցիայի ժամանակ։ Այս մասին ասւում է նոր հետազօտութեան մէջ, որը հրապարակւել է «Cell» ամսագրում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։