Հա

Այլ

Չորեքշաբթի, 11 Յունւարի 2017 11:30

«Yahoo» ընկերութիւնը կանւանափոխւի «Altaba»-ի

«Yahoo» ամերիկեան ինտերնետ ընկերութիւնն իր բիզնեսի հիմնական մասը «Verizon» ընկերութեանը վաճառելուց յետոյ կըվերանւանւի «Altaba»:

«panorama.am» - «Yahoo» ամերիկեան ինտերնետ ընկերութիւնն իր բիզնեսի հիմնական մասը «Verizon» ընկերութեանը վաճառելուց յետոյ կըվերանւանւի «Altaba»:

Նոր ընկերութիւնը տնօրինելու է այն ակտիւերը, որոնք իրեն կմնան ինտերնետ-բիզնեսի վաճառքից յետոյ, այդ թւում՝ «Alibaba Group»-ում եւ «Yahoo Japan»-ում ունեցած բաժինը: Ընդ որում գործարքի աւարտւելուց յետոյ կփոխւի ընկերութեան ղեկավարութիւնը:

Այն կլքեն մի անգամից մի քանի թոփ մենեջերներ, այդ թւում՝ գործադիր տնօրէն Մարիսա Մայերը:

Մայերի տեղը կըզբաղեցնի Էրիկ Բրանդտը, որը մինչ այդ աշխատում Էր ընկերութեան տնօրէնների խորհրդում:

Պաշտօնապէս ընկերութիւնը չի պարզաբանում, թէ ինչու է որպէս նոր անւանում ընտրել հէնց «Altaba» բառը:

Սակայն «wall street journal»-ը գրում է, որ այդ բառը կազմւել է «այլընտրանք» («ալտերնատիւ») և «Alibaba» բառերից: Սպասւում է, որ «Verizon» ընկերութեան կողմից «Yahoo»-ի ամբողջ ինտերնետ բիզնեսի ձեռքբերման գործարքը պաշտօնապէս կձեւակերպւի այս տարւայ մարտին: «Yahoo» ինտերնետ ընկերութիւնը 4.83 մլրդ. դոլարով ձեռք բերելու «Verizon Communications» հեռահաղորդակցական ընկերութեան որոշման մասին յայտնի է դարձել 2016 թւականի ամռանը: Գործարքը վերաբերում է «Yahoo»-ի ինտերնետ բիզնեսին և ընկերութեան անշարժ գոյքի մի մասին:

Նշենք, որ «Yahoo»-ն ստեղծւել է 1995 թւականին Ստենֆորդի համալսարանի ուսանողներ  Դէյւիդ Ֆիլոյի և Ջերի Եանգի կողմից:

 

Յարակից Հրապարակումներ

  • «Verizon»-ը գնում է «Yahoo!»-ի գործող բիզնեսը 4.83 միլիարդ դոլարով
    «Verizon»-ը գնում է «Yahoo!»-ի գործող բիզնեսը 4.83 միլիարդ դոլարով

    Ինտերնետ ծառայութիւններ մատուցող ամերիկեան «Verizon Communications» ընկերութիւնը գնում է «Yahoo!» ինտերնետ-ընկերութեան գործող բիզնեսը 4.83 միլիարդ դոլարով: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասւում է երկու ընկերութիւնների համատեղ յայտարարութեան մէջ: Համաձայն գործարքի՝ «Verizon Communications»-ը «Yahoo!»-ն կը միաւորի «America Online» (AOL) մեդիագրուպի հետ, որն այն արդէն ձեռք էր բերել 2015-ին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։