Հա

Այլ

Չորեքշաբթի, 11 Յունւարի 2017 12:30

Յայտնաբերւել է Քիմ Քարդաշեանից Փարիզում գողացւած կանխիկ գումարը

Ոստիկանութեանը յաջողւել է յայտնաբերել Փարիզում Քիմ Քարդաշեանի հիւրանոցի համարից գողացւած կանխիկ գումարը: Այդ յարձակումից յետոյ անցել է երեք ամիս, եւ ահա իրաւապահ մարմինները ձերբակալել են 17 կասկածեալի:

«tert.am» - Ոստիկանութեանը յաջողւել է յայտնաբերել Փարիզում Քիմ Քարդաշեանի հիւրանոցի համարից գողացւած կանխիկ գումարը: Այդ յարձակումից յետոյ անցել է երեք ամիս, եւ ահա իրաւապահ մարմինները ձերբակալել են 17 կասկածեալի: Այսօր հետախուզման ընթացքում յայտնաբերւել է 300 հազար դոլար կանխիկ գումար: Հէնց այդքան գումարից է զրկւել ամերիկեան իրապատում շոուի աստղը Փարիզում իր վերջին այցելութեան ժամանակ:

Բացի կանխիկ գումարից յանցագործները Քարդաշեանի հիւրանոցային համարից տարել էին ընդհանուր 10 մլն դոլար արժողութեամբ զարդեր: Դրանց թւում եղել է աստղի յայտնի 20 կարատանոց ադամանդով ամուսնական մատանին: Ոստիկանութիւնը դեռ չի յայտնաբերել զարդերը, սակայն մեծ յոյս կայ, որ շուտով դրանք էլ ի յայտ կգըան: Դժւար թէ յանցագործները կարողանային դրանք վաճառել ԵՄ-ի տարածքում, քանի որ «տարւայ կողոպուտի» շուրջ կրքերը դեռ չեն հանդարտւել:

17 ձերբակալւածների թւում է նաեւ Քիմ Քարդաշեանի վարորդը: Ըստ հետաքննութեան՝ հէնց նա է տեղեկատւութիւն հաղորդել յանցագործներին՝ նշելով աստղի բնակութեան վայրը և օրակարգը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէս է պէտք արձագանգել Ադրբեջանի ագրեսիային:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։