Հա

Այլ

Չորեքշաբթի, 11 Յունւարի 2017 13:30

Ինչո՞ւ չի կարելի ականջները բամբակի փայտիկներով մաքրել

Շատերն այսօր ականջները բամբակի փայտիկներով են մաքրում, սակայն որոշ օտոլարինգոլոգներ դրան դէմ են: Նրանց թւում է Օտոլարինգոլոգիայի գերմանական միութիւնից Ռոլանդ Լասցիգը:

«med.news.am» - Շատերն այսօր ականջները բամբակի փայտիկներով են մաքրում, սակայն որոշ օտոլարինգոլոգներ դրան դէմ են: Նրանց թւում է Օտոլարինգոլոգիայի գերմանական միութիւնից Ռոլանդ Լասցիգը:

Նրա խօսքով՝ ականջի ծծումբի մէջ ոչ մի անմաքուր բան չկայ, ուստի եւ դրանից ականջն ամբողջ ժամանակ մաքրելու անհրաժեշտութիւն էլ չկայ: Ականջի օրգանները ինքնամաքրւելու մեխանիզմ ունեն: Նրա խօսքով՝ ծծումբն ինքը դանդաղ դէպի դուրս է շարժւում:

Գերմանացի բժշկի կարծիքով՝ այսպիսով, այդ փայտիկների օգտագործումը քիչ արդիւնաւէտ է, աւելին՝ դրանց միջոցով ականջները մաքրելը ականջի ծծումբի մեծ մասը ներս է հրում արտահոսքի բնական ուղղութեանը հակառակ:

Մասնագէտի խօսքով՝ դրանից բացի, ականջի մաքրումը առաջացնում է վաղաժամ ներքին չորացում, ինչը միայն խթանում է էլ աւելի մեծ քանակով ճարպի եւ ծծումբի արտադրութիւնը, որի հետեւանքով մեծանում է ականջի խցանման առաջացման հաւանականութիւնը:

Մասնագէտի խօսքով՝ բամբակի փայտիկներով ականջների մաքրումը նաեւ թմբկաթաղանթը վնասելու վտանգ ունի: Նշւած բոլոր պատճառներով օտոլարինգոլոգը խորհուրդ չի տալիս ականջները մաքրելու համար բամբակի փայտիկներ օգտագործել: Իսկ եթէ ականջներում շատ աւելի մեծ քանակով է ծծումբ արտադրւում, քան կարող է բնական ճանապարհով ականջներից դուրս գալ, Ռոլանդ Լասցիգը խորհուրդ է տալիս դիմել լոռ բժշկի, որը կօգնի ականջներն անվտանգ մաքրել:

Յարակից Հրապարակումներ

  • Ի՞նչ պէտք է անեն 50-ն անց մարդիկ՝ առողջ քուն ունենալու համար
    Ի՞նչ պէտք է անեն 50-ն անց մարդիկ՝ առողջ քուն ունենալու համար

    Մեծ Բրիտանիայից բժիշկները 50-ն անց մարդկանց համար խորհուրդների ցանկ են կազմել՝ առողջ քուն ապահովելու համար:

  • Հայաստանից ժամանած ուռուցքաբանները՝ Թեհրանում տեղի ունեցած քաղցկեղի միջազգային սիմպոզիոմում
    Հայաստանից ժամանած ուռուցքաբանները՝ Թեհրանում տեղի ունեցած քաղցկեղի միջազգային սիմպոզիոմում

    Ուռուցքաբան բժիշկների Իրան կատարած այցի նախաձեռնող կողմը իրանական «Վարան փարթօ դարման» ուռուցքային ախտորոշման եւ բուժման ուղղւածութեամբ սարքաւորումների մատուցման ընկերութիւնն էր, որի միջոցներով էլ հայկական կողմը հնարաւորութիւն ունեցաւ մասնակցելու Իրանում տեղի ունեցած ուռուցքաբանութեան սիմպոզիոմին, որին մասնակցում էին նաեւ հեղինակաւոր գիտնականներ:

  • Այցելութիւն՝ Սրբազան Հօր
    Այցելութիւն՝ Սրբազան Հօր

    Երեքշաբթի, հոկտեմբերի 25-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին այցելեցին Ոստիկանութեան հանգստի կոչւած գլխաւոր ասպետ եւ ներկայ Աստւածաբանութեան դասախօս՝ պրն. Ջալալւանդը եւ Աշուրայի կամփէյնի աւագ քարտուղար՝ Սէյէդ Ղասեմ Միրնաբին:

  • Բժիշկները նշել են աւելորդ քաշի անկասելի վտանգը
    Բժիշկները նշել են աւելորդ քաշի անկասելի վտանգը

    Բժիշկների միջազգային խումբը եկել է այն եզրակացութեան, որ աւելորդ քաշը կապւած է քաղցկեղով հիւանդանալու վտանգի հետ: Հետազօտութիւնը հրապարակւած է The New England Journal of Medicine-ում: Դրա մասին հակիրճ հաղորդել է EurekAlert! հրատարակութիւնը,- տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

  • Բժիշկները սրտի անբաւարարութեամբ մարդկանց թւի եռապատկում են կանխատեսում
    Բժիշկները սրտի անբաւարարութեամբ մարդկանց թւի եռապատկում են կանխատեսում

    Սրտի եւ անօթների հետ կապւած խնդիրներով տարեց մարդկանց թիւը 2060 թւականին առնւազն կեռապատկւի, ինչը կամրապնդի նրանց «առաջատար» դիրքը մահւան պատճառների թւում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտարարել են գիտնականները, որոնք Հռոմում ելոյթ են ունեցել Եւրոպայի սրտաբանական ընկերութեան կոնգրեսում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։