Հա

Այլ

Չորեքշաբթի, 11 Յունւարի 2017 15:05

3 սովորոյթ, որոնց պատճառով ձմռանը գիրանում էք

Հաւանաբար նկատել էք, որ ի տարբերութիւն տարւայ միւս եղանակների՝ ձմռանը գիրանալն աւելի դիւրին է, նիհարելը՝ դժւար: Պատճառը միայն այն չէ, որ ձմռանն աւելի շատ կալորիական սնունդ ենք ուտում, քան ամռանը:

«med.news.am» - Հաւանաբար նկատել էք, որ ի տարբերութիւն տարւայ միւս եղանակների՝ ձմռանը գիրանալն աւելի դիւրին է, նիհարելը՝ դժւար: Պատճառը միայն այն չէ, որ ձմռանն աւելի շատ կալորիական սնունդ ենք ուտում, քան ամռանը: Խնդիրը նաեւ մի քանի ձմեռային սովորոյթների մէջ է:

 

Անկանոն սնւելը

Ձմռանը մենք յաճախ աւելի պակաս կանոնաւոր ենք սնւում, քան ամռանը: Մենք կարող էնք բաց թողնել ճաշի ժամը, իսկ յետոյ աւելի շատ ուտել: Այս ամէնը բացասաբար է անդրադառնում նիւթափոխանակութեան վրայ եւ նպաստում աւելորդ քաշ հաւաքելուն: Եթէ չէք ուզում ձմռանը գիրանալ, փորձէք ուտել յաճախ եւ քիչ:

 

Բանջարեղէնի պակասը

Մէկ այլ ձմեռային վատ սովորոյթ է քիչ բանջարեղէն ուտելը: Նորմալ նիւթափոխանակութեան համար օրգանիզմին վիտամիններ են անհրաժեշտ, յատկապէս՝ մագնեզիում եւ B խմբի վիտամիններ: Իսկ դրանց լաւագոյն աղբիւրը բանջարեղէնն է, որում նաեւ մեծ քանակութեամբ մանրաթելեր կան: Իհարկէ՝ ձմռանն աւելի քիչ բանջարեղէն կայ, բայց հարկաւոր է հնարաւորինս շատ օգտագործել եղածը, օրինակ՝ կաղամբ, բազուկ, ստեպղին եւ այլն:

 

Նեարդերը

Նիւթափոխանակութիւնն արգելափակող եւ աւելորդ քաշ հաւաքելուն նպաստող միւս պատճառը շատ նեարդայնանալու սովորոյթն է: Ձմռանը մենք սովորաբար աւելի ենք նեարդայնանում, քան ամռանը. ցուրտ, մռայլ եղանակը նպաստում են դրան: Սթրեսի հետեւանքով օրգանիզմն անցնում է տնտեսելու ռեժիմին՝ էներգիա խնայելով եւ ճարպ կուտակելով: Դրանից խուսափելու համար հարկաւոր է վերահսկել սթրեսի հորմոնների մակարդակը եւ չնեարդայնանալ դատարկ բաների պատճառով:

Յարակից Հրապարակումներ

  • Գիտնականներ.- «Պիցցան կարող է նպաստել նիհարելուն»
    Գիտնականներ.- «Պիցցան կարող է նպաստել նիհարելուն»

    Գիտնականների նոր ուսումնասիրութիւնը պարզել է, որ պիցցան կարող է նպաստել նիհարելուն, անգամ՝ մեծ չափաբաժիններով պատրաստւած, պանրով հարուստ լցօնւած պիցցան եւ կրկնակի պեպպերոնի տեսականին: Ինչպէս ներկայացնում է «The Independent»-ը՝ պիցցան, թէեւ կարող է օգտակար լինել, սակայն պէտք է հաշւի առնել, որ չափազանցւած քանակութիւնը ամէն դէպքում օգտակար չէ:

  • Բուսակերութիւնը օրգանիզմի համար լաւագոյն հանգիստն է
    Բուսակերութիւնը օրգանիզմի համար լաւագոյն հանգիստն է

    Օրգանիզմին պարբերաբար հարկաւոր է հանգիստ տալ կենդանական սպիտակուցից եւ բուսակերութեան կենսակերպ ընտրել: Կարմիր մսի յաճախակի օգտագործումը կարող է ուժասպառ անել օրգանիզմը:

  • Խնձորի օգտակար յատկութիւններ, որոնց մասին դուք չգիտէիք
    Խնձորի օգտակար յատկութիւններ, որոնց մասին դուք չգիտէիք

    Խնձորը օգտակար եւ հասանելի մթերք է: Եթէ ամէն օր մէկ խնձոր ուտէք՝ շատ խնդիրներից կը խուսափէք: Օգտակար է խնձոր ուտել ճաշից յետոյ, քանի որ այն փոխարինում է ատամների մաքրմանը, ինչպէս նաեւ այդ մթերքը օգնում է նիհարել:
    Այն կալորիական չէ, հարուստ է վիտամիններով եւ հիւսւածքներով, եթէ դրանք ուտել ամէն օր, ապա ժամանակի ընթացքում հնարաւոր է նիհարել:

  • Պարզւել է, որ գէր մարդկանց ուղեղն աւելի արագ է ծերանում
    Պարզւել է, որ գէր մարդկանց ուղեղն աւելի արագ է ծերանում

    Աւելորդ քաշը կարող է արագացնել ուղեղի ծերացումը. բարեկազմ եւ գէր մարդկանց նեարդային համակարգի վիճակի դիտարկումները ցոյց են տւել, որ գէրերի ուղեղի հիւսւածքը միջին հաշւով 10 տարով աւելի ծեր է երեւում, քան քաշի հետ կապւած խնդիր չունեցող իրենց հասակակիցներինը:
    Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է Neurobiology of Aging հանդէսում հրապարակւած յօդւածում:

  • Չինաստանում հրապարակւել Է նիհարելու առաջին ուղեցոյցը
    Չինաստանում հրապարակւել Է նիհարելու առաջին ուղեցոյցը

    Չինաստանում բժիշկները հրապարակել են աւելորդ քաշի խնդիրներ ունեցող քաղաքացիների համար նիհարելու առաջին ուղեցոյցը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ապրիլի 11-ին գրել է «China Daily» թերթը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի ԼՂՀ-ի սահմանադրութեան հանրաքւէն Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։