Հա

Այլ

Հինգշաբթի, 12 Յունւարի 2017 11:50

Ինչու արժէ աւելի յաճախ ձիթապտուղ ուտել

Ձիթապտուղը սուպերմթերք է համարւում, որը պէտք է ամենօրեայ սննդում ներառեն բոլոր նրանք, ովքեր ուզում են առողջ լինել եւ երկար ապրել: Ի՞նչ առանձնայատուկ բան կայ ձիթապտղում: Փորձենք պարզել:

«Med.news.am» - Ձիթապտուղը սուպերմթերք է համարւում, որը պէտք է ամենօրեայ սննդում ներառեն բոլոր նրանք, ովքեր ուզում են առողջ լինել եւ երկար ապրել: Ի՞նչ առանձնայատուկ բան կայ ձիթապտղում: Փորձենք պարզել:

Ձիթապտուղը մեծ քանակութեամբ օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ եւ բարձրորակ բուսական ճարպեր է պարունակում: 

Ձիթապտղում պարունակւող նիւթերն ամրացնում են բջջային թաղանթը եւ լորձաթաղանթը, բարենպաստ են ազդում ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, լեարդի աշխատանքի վրայ: 

Ձիթապտուղը նւազեցնում է սրտանոթային  հիւանդութիւնների զարգացման ռիսկը, որովհետեւ նւազեցնում է արեան ճնշումը եւ վատ «LDL» խոլեստերինի մակարդակը: 

Իր հակաբորբոքային յատկութիւնների շնորհիւ ձիթապտուղը կարող է նւազեցնել ցաւային զգացողութիւնները, նպաստել վէրքերի առողջացմանը, օրգանիզմը մաքրել շլակներից եւ թունանիւթերից: 

Ձիթապտղում եւ ձիթապտղի իւղում պարունակւող մոնոչհագեցած ճարպային թթուները (ստեարինային, օլեինային, պալմիտինային) ի վիճակի են դանդաղեցնել ծերացման գործընթացները, բարելաւել մաշկի, մազերի եւ եղունգների վիճակը: 

Հակաօքսիդանտների եւ օգտակար ճարպերի համադրումը ձիթապտղի իւղը դարձնում է կաթնագեղձի քաղցկեղի, աղիների եւ մաշկի ուռուցքների զարգացմանը խոչընդոտող միջոց: 

Յիշեցնենք, որ ձիթապտուղը եւ առաջին քամւածքի ձիթապտղի իւղը միջերկրածովեան սննդակարգի գլխաւոր բաղադրիչներն են, որը, յայտնի է, օգնում է նւազեցնել ալցհայմերի հիւանդութեան եւ ուռուցքային հիւանդութիւնների զարգացման ռիսկը:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։