Հա

Այլ

Հինգշաբթի, 12 Յունւարի 2017 12:00

«COAF»-ին Դի Կապրիոյի նւիրաբերած գումարով Լոռիում կկառուցւի աշխարհում եզակի Սմարթ կենտրոն

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) տարեկան դրամահաւաք երեկոյթի ժամանակ օսկարակիր դերասան Լէոնարդօ Դի Կապրիոյի կողմից նւիրաբերւած 65 հազար դոլարը կծառայի Լոռու մարզում նոր եւ աշխարհում եզակի Սմարթ կենտրոնի ստեղծմանը:

«armenpress.am» - Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) տարեկան դրամահաւաք երեկոյթի ժամանակ օսկարակիր դերասան Լէոնարդօ Դի Կապրիոյի կողմից նւիրաբերւած 65 հազար դոլարը կծառայի Լոռու մարզում նոր եւ աշխարհում եզակի Սմարթ կենտրոնի ստեղծմանը: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի մարքեթինգի գծով համակարգող Յասմիկ Սարգսեանն ասել է, որ  կենտրոնը կրթական հանգոյց է լինելու, որտեղ ոչ ֆորմալ, արտադասարանային եւ մասնագիտական վերապատրաստման ծրագրերի միջոցով մարդիկ հնարաւորութիւն են ստանալու ինքնադրսեւորւել հենց իրենց համայնքում եւ զարգացնել այն: 

«Կենտրոնի բացումը տեղի կունենայ 2017 թւականի աշնանը: Այն ծառայելու է շրջակայ 25-ից 30 համայնքներին»,- ասել է նա՝ յաւելելով, որ դեկտեմբեր ամսին Նիւ Եօրքում անցկացւած դրամահաւաք երեկոյթի ընթացքում հանգանակւած ողջ հասոյթը` 3.1 միլիոն դոլարը ծառայելու է «COAF»-ի ծրագրերի իրականացմանը: «Դի Կապրիոյի հանգանակած գումարը, որն աւելի շուտ հանգանակւել է աճուրդի ժամանակ, երբ նա գնել է նկար, շարուակելու է ծառայել նոյն նպատակին: Մենք փորձելու ենք տարբեր մարզերում իրագործւող մեր ծրագրերը, հարստացնել եւ ապահովել դրանց շարունակականութիւնը»,- յաւելել է Յասմիկ Սարգսեանը: 

Նա յիշարժան համարեց յատկապէս այն հանգամանքը, որ Լէոնարդօ Դի Կապրիոն մասնակցեց աճուրդին, լսեց մի քանի ելոյթներ, յետոյ մեկնեց` դարձեալ ուշադրութիւն չհրաւիրելով սեփական անձի վրայ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։