Հա

Այլ

Կիրակի, 15 Յունւարի 2017 09:00

Սմարթֆոնները երեխաների մօտ չոր աչքի ախտանիշ են առաջացնում

Օրական երեք ժամից աւելի սմարթֆոնից օգտւող երեխաները աւել յաճախ են տառապում, այսպէս կոչւած, չոր աչքի ախտանիշով, քան գաջեթով աւելի քիչ տարւած նրանց հասակակիցները: Այսպիսի եզրակացութեան են եկել կորէացի գիտնականները:

«Med.news.am» - Օրական երեք ժամից աւելի սմարթֆոնից օգտւող երեխաները աւել յաճախ են տառապում, այսպէս կոչւած, չոր աչքի ախտանիշով, քան գաջեթով աւելի քիչ տարւած նրանց հասակակիցները: Այսպիսի եզրակացութեան են եկել կորէացի գիտնականները:

Այս ախտանիշն առաջանում է այն դէպքում, երբ օրգանիզմը բաւարար քանակութեամբ արցունք չի արտադրում, ինչի հետեւանքով աչքերը կարմրում են եւ գրգռւում ՝ ասես դրանց մէջ աւազ է լցւել: Որպէս կանոն, նման վիճակ ախտորոշւում է տարեց մարդկանց մօտ, սակայն վերջին շրջանում այն աւելի յաճախ է հանդիպում երիտասարդների եւ նոյնիսկ երեխաների մօտ: Պատճառներից մէկը սմարթֆոնն է, քանի որ երբ էկրանին ենք նայում, աւելի քիչ ենք թարթում, իսկ աչքերն արցունքով աւելի քիչ են ողողւում եւ չորանում են: 

Այս տեսութիւնը յաջողւել է հաստատել 7-ից մինչեւ 12 տարեկան 916 կորէացի երեխաների շրջանում անցկացւած հետազօտութեան ընթացքում: Ակնաբոյժները սկզբում ստուգել են նրանց տեսողութիւնը, եւ պարզւել է, որ երեխաներից 6.6 տոկոսի մօտ արդէն չոր աչքի ախտանիշը կայ: Գրեթէ բոլորը սմարթֆոնից օգտւել էին օրական միջինը 3.2 ժամ: Ըստ որում՝ նրանց աւելի առողջ հասակակիցների միայն 55 տոկոսն է գաջեթից օգտւել, իսկ բջջայինի էկրանի մօտ անցկացրած միջին ժամանակահատւածը կազմել է ընդամենը 37 րոպէ: 

Երբ չոր աչքի ախտանիշով երեխաներին խնդրել են գոնէ մէկ ամիս սմարթֆոնից չօգտւել, հիւանդութեան նշանները գրեթէ անյետացել են: Պարբերականի փորձագէտ, թւային դետոքսիկացիայի մասնագէտ Տանեա Գուդինը ծնողներին խորհուրդ է տալիս քնից մէկ ժամ առաջ երեխաներին արգելել բջջային սարքերից օգտւել, նաեւ թոյլ չտալ էկրանի առաջ անընդմէջ 2 ժամը գերազանցող ժամանակից երկար մնալ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։