Հա

Այլ

29/01/2017

«UWC Dilijan» միջազգային դպրոցը ընդգրկւել է «Forbes»-ի լաւագոյն հնգեակում

«UWC Dilijan» միջազգային դպրոցը ներառւել է ռուս միլիարդատէրերի մասնակցութեամբ ստեղծւած լաւագոյն դպրոցների «Forbes»-ի լաւագոյն հնգեակում:

«ԱԼԻՔ» - «UWC Dilijan» միջազգային դպրոցը ներառւել է ռուս միլիարդատէրերի մասնակցութեամբ ստեղծւած լաւագոյն դպրոցների «Forbes»-ի լաւագոյն հնգեակում: Այն զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Գրում է «ittrend.am»-ը: 

«Forbes»-ում դպրոցը նկարագրւած է հետեւեալ կերպով. 

«2014 թ.-ին Ռուբէն Վարդանեանը կնոջ հետ հիմնել է միջազգային դպրոցը։ «UWC Dilijan» դպրոց են յաճախում տաղանդաւոր երեխաներ։ Այն գտնւում է Հայաստանի համանուն քաղաքում եւ մտնում է «United World Colleges» միջազգային դպրոցների ցանցի մէջ։ Սա նշանակում է, որ ընդունելութեան քննութիւններից յետոյ, աշակերտին ընդունող յանձնաժողովը կարող է ուղարկել սովորելու այլ երկիր, որտեղ եւս կայ ցանցի դպրոց։ Այսօրւայ դրութեամբ դպրոցում սովորում են 198 ուսանողներ` աշխարհի 72 երկրներից: 2016 թ. դրպոցը իր առաջին շրջանաւարտներն է տւել»: 

Լաւագոյն հնգեակում ներառւել են նաեւ հարուստ բարերաների միջոցներով ստեղծւած այլ նախագծեր. Զիեաուդին Մագոմեդովի «Պերիմետրը» (Դաղստան), Վադիմ Մոշկովիչի «Լետուոն» (Մոսկւա), Ելէնա Բատուրինայի «Առաջին մոսկովեան մասնաւոր գիմնազիան» (Լիպկի), Սիրիուսը (Սոչի)։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։