Հա

Այլ

Կիրակի, 05 Փետրւարի 2017 08:30

Ինչպիսին է լինելու նոր «iPhone 8»-ը

Սովորաբար, ամերիկեան «Apple» ընկերութեան արտադրանքը՝ յատկապէս «iPhone» սմարթֆոնը, հիթ է դառնում ու մեծ իրարանցում առաջացնում նախքան պաշտօնական շնորհանդէսը:

«ԱԼԻՔ» - Սովորաբար, ամերիկեան «Apple» ընկերութեան արտադրանքը՝ յատկապէս «iPhone» սմարթֆոնը, հիթ է դառնում ու մեծ իրարանցում առաջացնում նախքան պաշտօնական շնորհանդէսը:

Նոյնը կարելի է ասել նաեւ «iPhone 8»-ի վերաբերեալ. նոր սերնդի սմարթֆոնը դեռեւս չի ներկայացւել, սակայն դրա մասին խօսում են բոլորը՝ փորձելով կռահել, թէ այս անգամ ինչ նորարարական լուծումներով է զարմացնելու «խնձորային» բրենդը:

Ինչպէս տեղեակցնում է «tert.am»-ը՝ «Luxury Launches» կայքն ի մի է բերել «iPhone 8»-ի վերաբերեալ շրջանառւող տեղեկութիւնները՝ փորձելով կազմել սարքի նախնական բնութագիրը:

Ըստ այդմ՝ հեռախօսն ունենալու է գերառաջադէմ էկրան, զրկւելու է հիմնական «Home» կոճակից ու լիցքաւորւելու է անլար եղանակով:

Նշւում է նաեւ, որ սմարթֆոնն արտադրւելու է 3 տարբերակով՝ 4.7, 5 եւ 5.5 դիւմանոց «LCD եւ OLED» էկրաններով, որոնք ձգւելու են դէպի աջ եւ ձախ կողմերը: Սա նշանակում է, որ «Apple»-ը ստիպւած կը լինի տեղափոխել սմարթֆոնների կողային հատւածում առկայ կառավարման կոճակները:

Հեռախօսների յետին պատեանները պատրաստւած են լինելու ապակուց:

Ընդհանուր առմամբ, «iPhone 8»-ի դիզայնը լինելու է մինիմալիստական:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։