Հա

Այլ

Չորեքշաբթի, 08 Փետրւարի 2017 09:30

Սելֆիի համար կոբրային համբուրող տղան մահացել է

Հնդկաստանի Մումբայ քաղաքում արտակարգ դէպք է գրանցւել: Յանուն սելֆիի կոբրա տեսակի օձին համբուրող երիտասարդ տղան նրա թոյնից մահացել է: Ինչպէս տեղեկացնում է «panorama.am»-ը՝ այս մասին գրում է «Daily Mirror» պարբերականը:

«ԱԼԻՔ» - Հնդկաստանի Մումբայ քաղաքում արտակարգ դէպք է գրանցւել: Յանուն սելֆիի կոբրա տեսակի օձին համբուրող երիտասարդ տղան նրա թոյնից մահացել է: Ինչպէս տեղեկացնում է «panorama.am»-ը՝ այս մասին գրում է «Daily Mirror» պարբերականը:

18-ամեայ Սոմնաթ Մհաթերը կամաւոր էր, զբաղւում էր կենդանիների պաշտպանութեամբ: Իր կեանքի ընթացքում աւելի քան 100 օձի կեանք է փրկել: Սակայն իր կեանքն ընդհատւել է այդ կենդանու թոյնից:

Նա կոբրային աւտոմեքենայի անիւների տակից տեղափոխել է անվտանգ տարածք: Կենդանուն փրկելուց յետոյ օձին բարձրացրել է վերեւ, մօտեցրել դէմքին, որպէսզի համբուրի նրա գլուխն ու միաժամանակ սելֆի անի: Այդ ընթացքում օձը կծել է: Տուժածին տեղափոխել են հիւանդանոց: Բժիշկների՝ հինգ օր տեւած ջանքերն ու նրա կեանքը փրկելու փորձերն ապարդիւն են եղել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։