Հա

Այլ

Շաբաթ, 11 Փետրւարի 2017 09:00

Մումբայում ուղեւորը օդանաւի վթարային ելքի դուռը բացել է թռիչքից վայրկեաններ առաջ

Հնդկաստանի «IndiGo» աւիաընկերութեան ուղեւորը բացել է վթարային ելքի դուռը Մումբայում ինքնաթիռի թռիչքից վայրկեաններ առաջ: Հաղորդում է «yerkir.am»-ը՝ «NDTV»-ին յղումով։

«ԱԼԻՔ» - Հնդկաստանի «IndiGo» աւիաընկերութեան ուղեւորը բացել է վթարային ելքի դուռը Մումբայում ինքնաթիռի թռիչքից վայրկեաններ առաջ: Հաղորդում է «yerkir.am»-ը՝ «NDTV»-ին յղումով։

Միջադէպը տեղի է ունեցել փետրւարի 10–ին։ Ուղեւորը ոչ միայն բացել է վթարային դուռը, այլեւ իջեցրել տարհանման փչովի աստիճանը։ Արդիւնքում տուժել է ուղեւորի հարեւանը, որը կապտուկներ է ստացել։ Ինքնաթիռի ուղեկցորդուհիները անմիջապէս տեղեկացրել է հրամատարանին, վերջինս էլ՝ Մումբայի օդանաւակայանի անձնակազմին։

Վթարային դուռը բացած ուղեւորին փոխանցել են ոստիկանութեանը։ «IndiGo» աւիաընկերութիւնը նրա դէմ բողոք է ներկայացրել, մեղադրելով ուղեւորին անվտանգութեան կանոնների լուրջ խախտման համար։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։