Հա

Այլ

Երեքշաբթի, 28 Փետրւարի 2017 08:00

Հիլարի Քլինթոնի մասին ֆիլմը «Ոսկէ ազնւամորի» մրցանակ է ստացել

Լոս Անջելէսում յայտարարել են «Ոսկէ ազնւամորի» մրցանակաբաշխութեան յաղթողներին՝ կինեմատոգրաֆիայում վատագոյն ձեռքբերման համար:

«alikonline.ir» - Լոս Անջելէսում յայտարարել են «Ոսկէ ազնւամորի» մրցանակաբաշխութեան յաղթողներին՝ կինեմատոգրաֆիայում վատագոյն ձեռքբերման համար: Տարւայ վատագոյն ֆիլմ է ճանաչել «Հիլարիի Ամերիկան. Դեմոկրատական կուսակցութեան գաղտնի պատմութիւնը» փաստագրական ժապաւէնը: Այս մասին գրում է «news.am»-ը:
Ֆիլմն ընդհանուր առմամբ չորս մրցանակ է ստացել. գլխաւորից բացի՝ այն յաղթել է նաեւ «Վատագոյն ռեժիսոր» եւ «Վատագոյն դերասան» (երկու դէպքում էլ՝ Դինեշ Դ՛Սոուզա), ինչպէս նաեւ «Վատագոյն դերասանուհի» (Բեքի Թէորնէր) անւանակարգերում:
Ռեժիսորը ֆիլմում ծայրայեղ է գնահատում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցութիւնը, մասնաւորապէս, մեղադրելով «Կու Կլուկս Կլանի» հետ կապերի մէջ:
«Ոսկէ ազնւամորի» է ստացել նաեւ «Բեթմէնն ընդդէմ Սուպերմէնի. Արդարութեան արեւածագին» ֆիլմը, նոյնպէս չորս անւանակարգում:
Մասնաւորապէս, Բէն Աֆլէքն ու Հենրի Քաւիլը պարգեւ են ստացել որպէս վատագոյն դերասանական զոյգ:
Վարկանիշի վերականգնման համար մրցանակ է ստացել Մէլ Գիբսոնը (միակ դրական «Ոսկէ ազնւամորի»-ն), որը նկարահանւել է «Խղճի նկատառումներից ելնելով» ֆիլմում: Այն «Օսկար»-ի է առաջադրւել վեց անւանակարգում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։