Հա

Այլ

Երեքշաբթի, 07 Մարտի 2017 10:00

Հնդկաստանում 3 հոգու են ձերբակալել 10 տարեկան աղջկան զոհաբերելու համար

Տեղի ունեցածի պատճառը գիւղի բնակիչներից մէկի հիւանդութիւնն է եղել։ Նրա հարազատները դիմել են տեղի կախարդին, ով ասել է, որ հիւանդի վրայ անէծք կայ, եւ այն կարելի է յաղթահարել միայն մարդ զոհաբերելու միջոցով։

«alikonline.ir» - Տեղի ունեցածի պատճառը գիւղի բնակիչներից մէկի հիւանդութիւնն է եղել։ Նրա հարազատները դիմել են տեղի կախարդին, ով ասել է, որ հիւանդի վրայ անէծք կայ, եւ այն կարելի է յաղթահարել միայն մարդ զոհաբերելու միջոցով։ Գրում է «tert.am»-ը: 

Դրա համար նրանք առեւանգել են իրենց համագիւղացի աղջկան, որի մարմինը շուտով գտել են գիւղի թաքնւած տեղերից մէկում։ Կախարդը մարմինը մեծ պարկի մէջ էր դրել, որտեղ լցրել էր նաեւ ծիսակատարութեան յատուկ առարկաներ։ Բարկացած գիւղացիները պաշարել են կախարդի տունը ու քարեր նետել։ 

Բարեբախտաբար ժամանակին հասած իրաւապահները կալանաւորել են 3 յանցագործներին ու հետաքննութիւն սկսել։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։