Հա

Այլ

Չորեքշաբթի, 08 Մարտի 2017 10:10

Բացայայտւել է Ջորջ Մայքըլի մահւան պատճառը

Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքըլը մահացել է բնական պատճառներով: Այս մասին մարտի 7-ին յայտնել է Օքսֆորդշիր կոմսութեան աւաք դատաքննիչ Դարէն Սոլթերը:

«alikonline.ir» - Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքըլը մահացել է բնական պատճառներով: Այս մասին մարտի 7-ին յայտնել է Օքսֆորդշիր կոմսութեան աւաք դատաքննիչ Դարէն Սոլթերը: Գրում է «tert.am»-ը: 

«Ջորջ Մայքըլի մահւան պատճառների հետաքննութիւնն աւարտւել է, ստացւել են դիահերձման արդիւնքները: Պարզւել է, որ մահւան պատճառը բնական է»,- ասւում է դատաքննիչի հաղորդագրութեան մէջ: Վերջինս մասնաւորեցրել է, որ երաժիշտը մահացել է կարդիոմիոպաթիայի և սրտամկանի բորբոքման, ինչպէս նաև լեարդի ճարպային ինֆիլտրացիայի  պատճառով: 

Սոլթերի խօսքով` երգչի մահւան հետագայ հետաքննութեան կարիք այլևս չկայ: 2016-ի դեկտեմբերի 25-ին մահացած Ջորջ Մայքէլին դեռևս չեն յուղարկաւորել: Արարողութիւնը մի քանի անգամ յետաձգւել է մահւան պատճառների բացայայտման պատճառով: Երգիչը մահացել է Մեծ Բրիտանիայում` 53 տարեկան հասակում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։