Իսլ. խորհրդարանում Սարի քաղաքից ընտրւած պատգամաւոր Ալի Ասղար Իւսէֆնեժադն իր մտահուգութիւն է յայտնել Իրանի ամենաբարձր գագաթի՝ Դամաւանդ հրաբուխի ակտիւութեան մասին: Այս մասին տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:
«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Սարի քաղաքից ընտրւած պատգամաւոր Ալի Ասղար Իւսէֆնեժադն իր մտահուգութիւն է յայտնել Իրանի ամենաբարձր գագաթի՝ Դամաւանդ հրաբուխի ակտիւութեան մասին: Այս մասին տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:
«Լեռան տարածքում հողի տեւական սողանքը խնդրի մի մասն է: Սակայն, պէտք է պարզւի, թէ քիմիական ի՞նչ բաղադրութիւն ունեն լեռան գագաթից արտանետւող գազերը, եւ անհրաժե՞շտ է արդեօք անց կացնել գէոֆիզիքական դիտարկում»,- ասել է պատգամաւորը՝ պատասխանատուներին կոչ անելով ուշադրութեամբ հետեւել խնդրին:
Երկրաբանները, սակայն, Դամաւանդի ակտիւութեան կապակցութեամբ արտայայտւած մտահոգութիւններն անհիմն են համարում: Ըստ նրանց՝ լեռան գագաթից գոլորշու արտանետումները բնական են, իսկ դա չի նշանակում, թէ հրաբուխը որոշել է «արթնանալ»:
Նշենք, որ օրերս համացանցում մեծ տարածում է գտել երկու լեռնագնացի միջոցով կատարւած տեսագրութիւնը, որում պարզորոշ երեւում է Դամաւանդի գագթից ինչ-որ գազային զանգւածի արտանետում, որն էլ լեռան ակտիւացման մասին շրջանառւող լուրերի հիմքն է հանդիսացել: