Հա

Այլ

Հինգշաբթի, 09 Մարտի 2017 11:30

Դանիայում դպրոցականը Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից մնացած ինքնաթիռ է պեղել

Դանիայում 14-ամեայ դպրոցական Դանիէլ Քրիստիանսէնը եւ նրա հայրը պեղումների արդիւնքում յայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ինքնաթիռ, որի մէջ եղել է օդաչուի աճիւնը:

«alikonline.ir» - Դանիայում 14-ամեայ դպրոցական Դանիէլ Քրիստիանսէնը եւ նրա հայրը պեղումների արդիւնքում յայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ինքնաթիռ, որի մէջ եղել է օդաչուի աճիւնը: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «CNN» հեռուստաալիքը:

Աղբիւրի հաղորդմամբ` դեռահասը մետաղական դետեկտորի միջոցով փորձել է առարկաներ գտնել, որոնք կարելի կը լինէր ներկայացնել պատմութեան դասին եւ կատարել տնային առաջադրանքը:

Նշւում է, որ մօտ 8 մետր խորութեան վրայ Դանիէլը երկաթի խոշոր կտորներ է յայտնաբերել: Տղայի հայրն էքսկաւատոր է վերցրել հարեւաններից, եւ նրանք դուրս են հանել գտածօն:

Արդիւնքում պարզւել է, որ հողի տակ գտնւել են 1944 թւականի վերջին վթարի ենթարկւած գերմանական «Messerschmitt» կործանիչի մասերը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։