Հա

Այլ

11/03/2017

«Bugatti»-ն սեփական սպորտային զբօսանաւ է կառուցել

Ամերիկեան «Palmer Johnson» նաւաշինարանը եւ «Bugatti» մեքենաշինական ընկերութիւնը սպորտային զբօսանաւ են մշակել, որն ստացել է «Niniette 66» անւանումը:

«alikonline.ir» - Ամերիկեան «Palmer Johnson» նաւաշինարանը եւ «Bugatti» մեքենաշինական ընկերութիւնը սպորտային զբօսանաւ են մշակել, որն ստացել է «Niniette 66» անւանումը: Տեղեկացնում է «tert.am»-ը: 

20 մետր երկարութեամբ նաւի դիզայնը նախագծւել է «Chiron» սուպերքարի ոճով: Այն կարող է 44 հանգոյց արագութիւն զարգացնել, որը հաւասարազօր է 80 կմ/ժամ-ին: 

Զբօսանաւի մշակման աշխատանքներն ընկերութիւնները սկսել են 2015-ին: Նաւի խորութիւնը կազմում է 1.2 մետր: Այն զինւած է 8 մխոցային շարժիչով, ոը հասանելի է 1000 եւ 1200 հզօրութեամբ տարբերակներով: 

Զբօսանաւի կառուցւածքում կիրառւել ածխածնի մանրաթել, կաշի, ալիւմին, բնական փայտ եւ մարմար: Նաւը համալրւած է ջակուզիով, բարով, ննջասենեակով եւ առանձին հիւրասրահով, ինչպէս նաեւ խարոյկի համար նախատեսւած հարմարանքով: Զբօսանաւի արժէքը չի նշւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։