Հա

Այլ

Կիրակի, 12 Մարտի 2017 08:50

Ընտրութիւններին մասնակցելու համար 15 տարւայ հացադուլն աւարտած հնդկուհին 90 ձայն է ստացել

Հնդկուհի քաղաքացիական ակտիւիստ Իրոմ Շարմիլան, ում հացադուլը շարունակւում էր աւելի քան 15 տարի, պարտւել է Մանիպուր նահանգի օրէնսդիր ժողովի ընտրութիւններում` ընդամենը 90 ձայն հաւաքելով:

«alikonline.ir» - Հնդկուհի քաղաքացիական ակտիւիստ Իրոմ Շարմիլան, ում հացադուլը շարունակւում էր աւելի քան 15 տարի, պարտւել է Մանիպուր նահանգի օրէնսդիր ժողովի ընտրութիւններում` ընդամենը 90 ձայն հաւաքելով:

Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ հաղորդում է «lenta.ru»-ն, վկայակոչելով հնդկական աղբիւրը, Շարմիլան նշել է, որ ամոթալի չի համարում իր պարտութիւնը, սակայն ապագայում մտադիր չէ մասնակցել ընտրութիւններին: «Ցանկանում եմ, որ իմ կուսակցութիւնը գոյատեւի»,- ասել է ակտիւիստուհին` ներկայացնելով իր «Ազգային վերածննդի եւ արդարութեան դաշինք» կուսակցութիւնը:

Շարմիլայի հետ նոյն շրջանում առաջադրւել էր նաեւ նահանգի գլխաւոր նախարարը, որն առաջին տեղով է անցել` 18600 ձայն հաւաքելով: 

Շարմիլան 15 տարի 9 ամիս տեւած հացադուլն աւարտել է 2016-ի օգոստոսին` նշելով, որ այդ որոշումը կայացրել է, քանի որ այլեւս չի հաւատում, որ իր հացադուլը կարող է ինչ-որ բան փոխել:

Յարակից Հրապարակումներ

  • Վաղը մեկնարկելու է ՀՀ ԱԺ-ի 2017 թւականի ընտրութիւնների քարոզարշաւը
    Վաղը մեկնարկելու է ՀՀ ԱԺ-ի 2017 թւականի ընտրութիւնների քարոզարշաւը

    Մարտի 5-ին Հայաստանում մեկնրակելու է խորհրդարանական առաջիկայ ընտրութիւնների քարոզարշաւը:

    «tert.am»-ի հետ զրոյցում ընտրութիւններին մասնակից թւով 9 կուսակցութիւններն ու կուսակցութիւնների դաշինքներից ասացին, որ քարոզարշաւն իրականացնելու են առաջին իսկ օրւանից, Հայաստանի ողջ տարածքով:

  • 2017 թւականի ԱԺ ընտրութիւնների մեկնարկը տրւած է
    2017 թւականի ԱԺ ընտրութիւնների մեկնարկը տրւած է

    Հայաստանում երէկ՝ փետրւարի 6-ին մեկնարկել է 2017 թւականի Ազգային Ժողովի ընտրութիւնների թեկնածուների առաջադրումը: Այն տեւելու է մինչեւ փետրւարի 16-ը:

  • Մի՛ դարձէք Թուրքիայի «քլունգը»
    Մի՛ դարձէք Թուրքիայի «քլունգը»

    Դեկտեմբերի 5-ին մի քանի սփիւռքահայ մտաւորականների՝ Հայաստանից Սփիւռքի օտարւածութեան մասին դիտարկումները եւ, որպէս դիտորդ, 2017 թ. ընտրութիւններին հետեւելու նախաձեռնութիւնը հայաստանեան հասարակական որոշակի շրջանակներում լուրջ ռեզոնանսներ են առաջացրել:

  • ՏԵՍԱԿԷՏ - Արմէն Ռուստամեան.- «Այն ինչ փոխել ենք ընտրական համակարգում, նախադէպը չունի»
    ՏԵՍԱԿԷՏ - Արմէն Ռուստամեան.- «Այն ինչ փոխել ենք ընտրական համակարգում, նախադէպը չունի»

    ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրոյցի ժամանակ նշեց, որ ՀՅԴ-ն իր տեսակէտները յայտնել է եւ կողմ է քւէարկել 2017 թւականի բիւջէի նախագծին: Անդրադառնալով Դաշնակցութեան՝ ընտրութիւններին մասնակցելու ձեւաչափին, Ռուստամեանը նշեց, որ հակւած են գնալ առանձին՝ ինչպէս միշտ է եղել:

  • Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մասնակցելը ազգային պարտականութիւն է
    Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մասնակցելը ազգային պարտականութիւն է

    Թւականիս նոյեմբերի 25-ին, Թեհրանի հայոց թեմում անց է կացւելու Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները:
    Ստորեւ ներկայացնում ենք՝ Պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անդամ՝ Արտուշ Իսկանդարեանի եւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամ Արբի Սարգսեանի հետ վարած զրոյցը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։