Հա

Այլ

Երկուշաբթի, 13 Մարտի 2017 08:40

Գիտնականներին յաջողւել է ջուրը վառելիքի վերածել

Ամերիկացի գիտնականները իւրայատուկ փորձարկում են անցկացրել, որի արդիւնքում ջուրը վառելիքի են վերածել:

«alikonline.ir» - Ամերիկացի գիտնականները իւրայատուկ փորձարկում են անցկացրել, որի արդիւնքում ջուրը վառելիքի են վերածել: Տեղակացնում է «tert.am»-ը՝  «Telegraph»-ին յղումով:

Սկսած 2015 թւականից կալիֆորնիացի ուսումնասիրողներին յաջողւել է 2 անգամ աւելացնել նիւթերի քանակը, որոնք կիրառւում են արեւային վառելիքային տարրերում:

Գիտնականները յատուկ գործընթաց են յայտնագործել, որի առաքելութիւնն է նորարարական վառելիքի ստեղծումը մաքսիմալ արագացնելը: Դա պէտք է դուրս մղի նաւթն ու ածուխը:

Նրանք աշխատում են արեւային էներգիայի հիման վրայ վառելիքի ստեղծման ուղղութեամբ: Այդ կապակցութեամբ արդէն իսկ տեղի է ունեցել ջրի տրոհումը թթւածնի եւ ջրածնի: Եթէ գիտնականները յաջողութեան հասնեն այս գործում, ապա ջրածնի սինթեզը վառելիքային էներգիայի աճի համար լաւագոյն տարբերակը կը դառնայ:

Յարակից Հրապարակումներ

  • Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը
    Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը

    Սրտի ամերիկեան ասոցիացիայի գիտնականները յայտնել են 6 պատճառ, որոնք ազդում են զարկերակային ճնշման բարձրացման վրայ:

  • Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը
    Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը

    Բոլորս, հաւանաբար, լսել ենք պատմութիւններ այն մասին, թէ որքան վտանգաւոր է մաստակ կուլ տալը: Բայց իրականում դա արդեօք այդքան վտանգաւո՞ր է: Ամերիկացի գիտնականները մանրամասն ներկայացրել են, թէ օրգանիզմում ինչ է յատկապէս տեղի ունենում, երբ մարդն, այնուամենայնիւ, մաստակ է կուլ տալիս: 

  • Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը
    Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը

    Անգլիայի Սուրէյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մօտ, որոնք նախընտրում են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ (այսպէս կոչւած «բուեր»), աւելի մեծ է վաղաժամ մահւան վտանգը շուտ արթնացող «արտոյտների» համեմատութեամբ:

  • Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից
    Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից

    Հատապտուղները վաղուց ի վեր դասւում են աշխարհում ամենաօգտակար մթերքների շարքին, քանի որ հարուստ են հակաօքսիդանտներով եւ պոլիֆենոլներով, որոնք օգտակար են մարսողական համակարգին եւ օգնում են նիհարելուն: «University of Eastern Finland»-ի գիտնականներն այժմ յայտնաբերել են հատապտուղների հակաքաղցկեղային յատկութիւնները: 

  • Գիտնականներ. «Աշխատանքի իւրաքանչիւր աւելորդ ժամը առողջութիւնը լրջօրէն վնասում է»
    Գիտնականներ. «Աշխատանքի իւրաքանչիւր աւելորդ ժամը առողջութիւնը լրջօրէն վնասում է»

    Արտաժամեայ աշխատանքը առողջութիւնը լրջօրէն վնասում է, աւելին՝ այն բացասաբար է անդրադառնում աշխատանքի որակի վրայ: Այս մասին նշւած է մի շարք նոր հետազօտութիւններում, որոնք հրապարակւել են վերջին ամիսների ընթացքում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։