Հա

Այլ

Երկուշաբթի, 13 Մարտի 2017 12:00

Տիմոշենկօն ասել է՝ ինչու է հրաժարւել հանրայայտ հիւսից

Տիմոշենկօն խոստովանել է, որ հիւսքը շատ յարմարաւետ ու «բազմաֆունկցիոնալ» սանրւածքի տեսակ է, սակայն դրանով նա շատերի մօտ թողնում է աւելի շատ մարտիկի տպաւորութիւն, որը պատրաստւում է պատերազմի մեկնել:

«alikonline.ir» - Ուկրայինայի նախկին վարչապետ, «Հայրենիք» կուսակցութեան ղեկավար Յուլիա Տիմոշենկօն պարզաբանել է իր իմիջային փոփոխութիւնը:

Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ «ТСН» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում քաղաքական գործիչը պատմել է, որ իր աւանդական հիւսքից նա հրաժարւել է աւելի կանացի երեւալու որոշման պատճառով:

Տիմոշենկօն խոստովանել է, որ հիւսքը շատ յարմարաւետ ու «բազմաֆունկցիոնալ» սանրւածքի տեսակ է, սակայն դրանով նա շատերի մօտ թողնում է աւելի շատ մարտիկի տպաւորութիւն, որը պատրաստւում է պատերազմի մեկնել:

«Իրականում ոմանք ասում են, որ երբ ես հիւսք եմ անում, դա նման է մարտական կերպարի եւ կարծես գնում եմ ինչ-որ քաղաքական պատերազմի: Ես շատ եմ սիրում իմ այդ աւանդական սանրւածքն ու, անկեղծ ասած, այն շատ յարմար է: Դու կարող ես դրանով քնել մեքենայի մէջ, կանգնել ձեան տակ հանրահաւաքների ժամանակ, քո ուղղութեամբ փչում են քամիները, սակայն հիւսքն անդրդւելի է: Եւ դու երբեւէ չես անհանգստանում քո սանրւածքի համար: Սակայն այժմ ես որոշել եմ մի քիչ փոխւել որպէս կին եւ կարծում եմ՝ հիմա ես աւելի նման եմ կնոջ, քան մարտիկի», - ասել է Տիմոշենկօն:

Ուկրայինացի քաղաքական գործիչը նաեւ պատմել է, որ թէեւ հիւսքով նա իրեն շատ վստահ է զգում, սակայն նոր սանրւածքով էլ իրեն շատ հարմարաւետ է զգում:

«Երբ ինձ պէտք չէր դուրս գալ քաղաքական միջոցառումների՝ տանը ես միշտ կրել եմ այս սանրւածքը: Պարզապէս մի օր ստացւեց այնպէս, որ ես հէնց այդպէս մտայ խորհրդարան: Սա եւ հիւսքն իմ սովորական սանրւածքներն են: Հիւսքն առաւօտեան ինձնից խլում է 7 րոպէ, եւ յետոյ ամբողջ օրւայ ընթացքում ես ինձ զգում եմ շատ վստահ: Այս նոր սանրւածքն էլ ժամանակ չի խլում. կապեցիր պոչն ու առաջ դէպի կռիւ»,- եզրափակել է Տիմոշենկօն:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։