Հա

Այլ

14/03/2017 - 12:10

Նիւ Եօրքում արտակարգ դրութիւն է յայտարարւել մօտեցող ձնաբքի պատճառով

ԱՄՆ-ի Նիւ Եօրք քաղաքում եւ Նիւ Ջերսի նահանգում արտակարգ դրութիւն է յայտարարւել սպասւող ձնաբքի պատճառով, որն այսօր կը հասնի երկրի արեւելեան ափ: Նախօրէին փոթորկի պատճառով յետաձգւել են Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի հետ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցութիւնները:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Նիւ Եօրք քաղաքում եւ Նիւ Ջերսի նահանգում արտակարգ դրութիւն է յայտարարւել սպասւող ձնաբքի պատճառով, որն այսօր կը հասնի երկրի արեւելեան ափ: Նախօրէին փոթորկի պատճառով յետաձգւել են Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի հետ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցութիւնները: Յայտնում է «tert.am»-ը՝ «BBC»-ին յղումով:

Փոթորկի եւ ձնաբքի հետեւանքով, ինչպէս սպասւում է, Նիւ Եօրքում մօտ 60 սանտիմետր տեղումներ կը գրանցւեն: Քամու արագութիւնը տեղ-տեղ հասնելու է 96 կմ/ժ արագութեան:

ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում կը փակւեն դպրոցները, օդանաւակայաններում չեղեալ կը յայտարարւեն չւերթները: Նիւ Եօրքում արտակարգ դրութիւնը յայտարարել է քաղաքապետ Բիլ Դէ Բլազիօն:

Նիւ Եօրքում սպասւող ձնաբքի պատճառով կը փակւի ՄԱԿ-ի գրասենեակը, որտեղ այս օրերին անց է կացւում կանանց իրաւունքների հարցերով համաժողովը:

ԱՄՆ-ում չորեքշաբթի չեղեալ կը յայտարարւի մօտ 6500 աւիաչւերթ, յայտնում է «FlightAware» ծառայութիւնը: Չւերթների մեծ մասը չեղեալ են յայտարարւել ԱՄՆ-ի արեւելեան քաղաքների օդանաւակայաններում՝ Նիւ Եօրքում, Վաշինգտոնում, Բոստոնում, Բալտիմորում եւ Ֆիլադելֆիայում:

Յարակից լուրեր

  • Իրանագէտ. «ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը»
    Իրանագէտ. «ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը»

    Իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանւած պատժամիջոցներին եւ դրանց ազդեցութեանը հայ-իրանական տնտեսական համագործակցութեան վրայ, նկատեց, որ ցանկացած պատժամիջոցային փաթեթ Հայաստանի բիզնես շրջանակների եւ Հայաստան-Իրան տնտեսական յարաբերութիւնների համար ստեղծում է որոշակի ռիսկային դաշտ։

  • Եթէ խաղաղութիւնը հողերի վերադարձով է պայմանաւորւում
    Եթէ խաղաղութիւնը հողերի վերադարձով է պայմանաւորւում

    Հետաքրքիր է, որ Միլսի յայտարարութեան յաջորդ օրը հետեւեց ՌԴ արտգործնախարարութեան խօսնակ Մարիա Զախարովայի կոշտ արձագանգը, որի մէջ ՌԴ արտաքին գերատեսչութիւնն ԱՄՆ կառավարութեանը բաց տեքստով մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ: Եւ ոչ միայն: Զախարովան նաեւ հարց է տալիս՝ ի՞նչ են իրենց թոյլ տալիս ամերիկեան դեսպաններն աշխարհով մէկ, նրանք հարւածում են դեմոկրատիային, ԶԼՄ-ների ազատութեանը, քաղաքացիական հասարակութեանը, նրանք հարւածում են նաեւ հէնց իրենց՝ ցոյց տալով ԱՄՆ քաղաքական կեանքում առկայ կեղծաւորութիւնը:

  • Չինաստան-Ռուսաստան-Իրանի տնտեսութիւնն ուժեղ է ԱՄՆ-ի տնտեսութիւնից
    Չինաստան-Ռուսաստան-Իրանի տնտեսութիւնն ուժեղ է ԱՄՆ-ի տնտեսութիւնից

    Տեսնենք, թէ ինչպիսին է Իրանի տնտեսութիւնը, որով մինչեւ սեպտեմբեր այնքան «մտահոգւած էին» ԱՄՆ-ի եւ Իսրայէլի իշխանութիւնները: Ասել, թէ այդ ոլորտում իրանցիները խնդիրներ չունեն, չափազանցութիւն կը լինի: Բայց չնշել, որ չնայած ամէն տեսակի պատժամիջոցներին ու սպառնալիքներին, Իրանի տնտեսութիւնը կենդանի է եւ արագ զարգանում է, մեծ սխալ կը լինի: 

  • Սաուդական Արաբիան յայտարել է Խաշեղջիի մահւան մասին
    Սաուդական Արաբիան յայտարել է Խաշեղջիի մահւան մասին

    Սաուդական Արաբիայի գլխաւոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը յայտարարել է, որ լրագրողը մահացել է Ստամբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսութիւնում վէճի ժամանակ: Այս գործով ձերբակալւել է 18 սաուդացի, ինչպէս նաեւ պաշտօններից ազատւել են գահաժառանգ արքայազնի գլխաւոր օգնականները, այդ թւում՝ ընդհանուր հետախուզութեան ծառայության ղեկավարի տեղակալ Ահմեդ Ասիրին:

  • Պուտին. «Սաուդացի լրագրողի ճակատագրի համար պատասխանատու է ԱՄՆ-ը»
    Պուտին. «Սաուդացի լրագրողի ճակատագրի համար պատասխանատու է ԱՄՆ-ը»

    Սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի ճակատագրի համար որոշակի պատասխանատւութիւն է կրում ԱՄՆ-ը, քանի որ նա ապրել է Նահանգներում: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։