«Facebook» ընկերութիւնը մշակողներին արգելել է օգտատէրերի վերաբերեալ սոցիալական ցանցում պահւող տեղեկատւութիւնն օգտագործել լրտեսման նպատակով: Ընկերութիւնում յայտարարել են, որ այս կերպ ճշտում են իրենց ներկայիս քաղաքականութիւնը, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «BBC»-ին:
«alikonline.ir» - «Facebook» ընկերութիւնը մշակողներին արգելել է օգտատէրերի վերաբերեալ սոցիալական ցանցում պահւող տեղեկատւութիւնն օգտագործել լրտեսման նպատակով: Ընկերութիւնում յայտարարել են, որ այս կերպ ճշտում են իրենց ներկայիս քաղաքականութիւնը, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «BBC»-ին:
«Մշակողները չեն կարող օգտագործել հաւաքւած տեղեկատւութիւնը, որպէսզի լրտեսման համար միջոցներ ստեղծեն»,- ասել են ընկերութիւնում:
Անցեալ տարի Քաղաքացիական ազատութիւնների պաշտպանութեան ամերիկեան միութիւնն իմացել էր, որ «Facebook» ընկերութիւնը եւ դրա «Instagram» ստորաբաժանումն օգտատէրերի տւեալները յանձնում էին «Geofeedia» ընկերութեանը, որն զբաղւում է իրաւապահ մարմինների համար նախատեսւած հսկման արտադրանքի մշակմամբ: Այսպիսով ոստիկանութիւնը կարող է հսկել հանրահաւաքներում եւ ակցիաներում բողոքողներին, այդ թւում՝ Ֆերգիւսոնում տեղի ունեցած բողոքների ընթացքում:
Դրանից յետոյ ընկերութիւնները դադարեցրել են «Geofeedia» ընկերութեանը տւեալներից օգտւելու հնարաւորութիւն ընձեռել:
«Facebook»-ում հաւաստիացրել են, որ միջոցներ են ձեռնարկել հսկման համար յաւելւածներ ստեղծող կամ վաճառող մշակողների դէմ: