Հա

Այլ

Երեքշաբթի, 14 Մարտի 2017 11:50

Բրիտանիայում աճուրդի է դրւել Հիտլերի անձնական լուսանկարներով ալբոմը

Մեծ Բրիտանիայում «C&T Auctions»-ի աճուրդին է դրւել Ադոլֆ Հիտլերի անձնական լուսանկարներով ալբոմը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ մարտի 14-ին յայտնել է «Reuters» գործակալութիւնը:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայում «C&T Auctions»-ի աճուրդին է դրւել Ադոլֆ Հիտլերի անձնական լուսանկարներով ալբոմը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ մարտի 14-ին յայտնել է «Reuters» գործակալութիւնը: 

Նրա տւեալներով՝ ֆոտոալբոմը գտնւել է ֆիւրերի բունկերում՝ նրա կնոջ Եւա Բրաունի ննջարանում, 1945 թւականի ապրիլին: Այն յայտնաբերել է խորհրդային զինւորը, որն այնուհետեւ ալբոմը յանձնել է բրիտանացի լուսանկարիչ էդւարդ Դինին եւ հեռուստահաղորդավար Ռիչարդ Դիմբլբիին: 

Հաւաքածոյում կան լուսանկարներ, որոնցում պատկերւած են Հիտլերն ու նրա մերձաւորները, այդ թւում՝ Պաուլ Եոզէֆ Գեբելսը, Հերման Գեորինգը եւ Հենրիխ Հիմլէրը: «Լուսանկարներն արւել են ինչ-որ մէկի կողմից, ով հնարաւորութիւն է ունեցել մօտենալ ֆիւրերին եւ նրա շրջապատի մարդկանց»,- նշել է «C&T Auctions»-ի ներկայացուցիչ Թիմ Հարփէրը:

Ներկայում ալբոմը պատկանում է մի հաւաքորդի, որի անունը չի հրապարակւում: Փորձագէտները կարծում են, որ պատմական գտածօն կարող է վաճառւել մօտաւորապէս 18 հազար դոլարով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։