Հա

Այլ

Երեքշաբթի, 14 Մարտի 2017 11:10

Աւստրալիայում գերնեղ բնակելի երկնաքեր են կառուցելու

Աշխարհում ամենանեղ երկնաքերներից մէկը կարղ է կառուցւել Աւստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի Սերֆերս Փարադայզ լողափին: 200 միլիոն աւստրալական դոլար (152 միլիոն ամերիկեան դոլար) արժողութեամբ նախագծի իրագործման յայտը ներկայացւել է քաղաքապետարանի խորհուրդ:

«alikonline.ir» - Աշխարհում ամենանեղ երկնաքերներից մէկը կարղ է կառուցւել Աւստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի Սերֆերս Փարադայզ լողափին: 200 միլիոն աւստրալական դոլար (152 միլիոն ամերիկեան դոլար) արժողութեամբ նախագծի իրագործման յայտը ներկայացւել է քաղաքապետարանի խորհուրդ: 44 յարկանի աշտարակի բարձրութիւնը կը կազմի 154 մետր, լայնութիւնը՝ 12 մետր, հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ հղում անելով «myGC» պորտալին:   

Շէնքը կը լինի բնակելի, այնտեղ կը տեղաւորւեն 346-ից մինչեւ 414 քառակուսի մետր մակերեսով 35 բնակարաններ՝ իւրաքանչիւր յարկում՝ մեկական: Վերջին հինգ յարկերը կը զբաղեցնեն եռամակարդակ պենտհաուսը եւ երկմակարդակ յարկաբաժինները՝ շքեղ բնկարաններով:   

Ստորին յարկերում կը լինեն առեւտրական յարկաբաժիններ, նկուղում՝ աւտոկայանատեղ՝ 117 աւտոմոբիլների համար: Հարող տարածքում կը կառուցեն լողափի տուն: Բացի դրանից, համալիրում կը զետեղեն մի քանի աւազաններ, մարզասրահ, սաունայ եւ սպայ-կենտրոն:  

Աշխարհում ամենանեղ բարձրաբերձ շէնքը շահագործման են յանձնել 2016 թւականի ամռանը Անգլիայի Բրայթոնում: «i360» աշտարակն ունի 162 մետր բարձրութիւն եւ չորս մետրից պակաս տրամագիծ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։