Հա

Այլ

Չորեքշաբթի, 15 Մարտի 2017 10:40

Չինացիները ներկայացրել են մահճակալով, թափանցիկ տանիքով ինքնակառավարւող մեքենայ

Չինական «Nio» մեքենաշինական ընկերութիւնը ներկայացրել է իր նոր մոդելի նախնական օրինակը՝ «Eve» անւանումը ստացած էլեկտրական հեթչբեքը:

«alikonline.com» - Չինական «Nio» մեքենաշինական ընկերութիւնը ներկայացրել է իր նոր մոդելի նախնական օրինակը՝ «Eve» անւանումը ստացած էլեկտրական հեթչբեքը:

Ինչպէս նշում է «tert.am»-ը՝ ռուսական «motor.ru»-ին յղումով, մեքենայի առանձնայատկութիւնն այն է, որ այն ինքնակառավարւող է: Բացի այդ, դրա ներսում կայ բացւող-փակւող մահճակալ, ապակեայ տանիք: Այն համալրւած է արհեստական ուղեղի «NOMI» համակարգով:

Ընկերութեան ներկայացուցիչները մանրամասնել են, որ մի լիցքաւորմամբ մեքենան կարող է անցնել առաւելագոյնը 965 կմ., իսկ յատուկ կայանում 10 րոպէ լիցքաւորւելուց յետոյ այն կը կարողանայ 320 կմ. անցնել:

Չինական աւտոբրենդը մտադիր է ինքնակառաւարւող մեքենայի առաջին սերիական նմուշները շահագործման յանձնել մինչ 2020 թւականը: Դրանց գինը դեռեւս յայտնի չէ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։