Հա

Այլ

Չորեքշաբթի, 15 Մարտի 2017 09:50

Ամազոնեան ջունգլիներում գորտի բացառիկ տեսակ է յայտնաբերւել, որը մթութեան մէջ լուսարձակում է

Բուէնոս Այրէսի Բնական գիտութիւնների թանգարանի մասնագէտներն ամազոնեան ջունգլիներում յայտնաբերել են գորտի բացառիկ տեսակ, որը մթութեան մէջ լուսարձակում է:

«alikonline.com» - Բուէնոս Այրէսի Բնական գիտութիւնների թանգարանի մասնագէտներն ամազոնեան ջունգլիներում յայտնաբերել են գորտի բացառիկ տեսակ, որը մթութեան մէջ լուսարձակում է: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Guardian»-ը, գիտնականներն այս յայտնագործութիւնն արել են շատ պատահական՝ արեւադարձային գորտերի այլ տեսակների ուսումնասիրութեան ժամանակ:

Աղբիւրը մանրամասնում է, որ ցերեկային լոյսի պայմաններում գորտն ունի կարմիր կէտերով դեղնա-կանաչաւուն մաշկ, որը ոչ մի առանձնայատուկ բանով աչքի չի ընկնում:

Սակայն ուլտրամանուշակագոյն լոյսերի ներքոյ երկկենցաղի մաշկը սկսում է կանաչոտ գոյն լուսարձակել:

Յարակից Հրապարակումներ

  • Ինչպէ՞ս բարձրացնել քնի որակը աշնանը
    Ինչպէ՞ս բարձրացնել քնի որակը աշնանը

    Մասնագէտները նշում են, որ քնի որակը նկատելիօրէն կը լաւանայ, եթէ դուք պառկէք քնելու ու արթնանաք նոյն ժամերին՝ ընդ որում նաեւ հանգստեան օրերին։ Համարւում է, որ հանգստեան օրերին երկար քնելու սովորութիւնը խախտում է մարդու ներքին ժամացոյցը, եւ շաբաթւայ առաջին աշխատանքային օրերը վատնւում են այն աստիճանաբար վերականգնելու ու անհրաժեշտ ռեժիմին վերադառնալու վրայ։

  • Տիբեթում կը կառուցեն աշխարհի ամենաբարձր աստղացուցարանը
    Տիբեթում կը կառուցեն աշխարհի ամենաբարձր աստղացուցարանը

    Չինաստանի հարաւ-արեւմուտքում՝ Տիբեթի մայրաքաղաք Լհասայում, յաջորդ տարի կը սկսեն կառուցել աշխարհի ամենաբարձր աստղացուցարանը:

  • 5 ախտանշան, որոնք չի կարելի անտեսել
    5 ախտանշան, որոնք չի կարելի անտեսել

    Որոշ ախտանշաններ ոչ մի սարսափելի բանի մասին չեն վկայում, իսկ որոշներն էլ յատուկ ուշադրութիւն են պահանջում։ Թերապեւտ էւելին Լիւինը կազմել է այն ախտանշանների ցուցակը, որոնք ոչ մի դէպքում չի կարելի անտեսել։ 

  • Ինչու՞ են որոշ մարդիկ դժւարութեամբ աղից հրաժարւում
    Ինչու՞ են որոշ մարդիկ դժւարութեամբ աղից հրաժարւում

    Շատ աղ ուտելու ցանկութիւնը կախւած է թքում պարունակւող սպիտակուցներից։

    Հետազօտութեան հեղինակները յայտնաբերել են, որ աղի նկատմամբ բարձր եւ պակաս զգայունութեամբ մարդկանց մօտ թքի մէջ որոշ սպիտակուցների խտութիւնը տարբերւում է։ 

  • Մարսում մարդիկ աւելի շուտ կը ծերանան
    Մարսում մարդիկ աւելի շուտ կը ծերանան

    Մարսում մարդկութեանը սպասւում է վաղաժամ ծերացում: Նման եզրայանգման է եկել մասնագէտների մի խումբ, որը զբաղւում է կարմիր մոլորակը գաղութացնելու խնդրի վերլուծութեամբ: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։