Հա

Այլ

Հինգշաբթի, 16 Մարտի 2017 11:35

«Porsche»-ն ներկայացրել է իր 5 լաւագոյն կոնցեպտային մոդելները

«Porsche» ընկերութիւնը ընտրել է իր 5 լաւագոյն կոնցեպտային մոդելները: Ինչպէս յայտնում է «alikonline.ir»-ը՝ «Motor.ru»-ին յղումով, լաւագոյն կոնցեպտները տեսանիւթում ներկայացրել են գերմանական ապրանքանիշի ինտերիերի եւ արտաքին դիզայնի պատասխանատուները:

«alikonline.ir» - «Porsche» ընկերութիւնը ընտրել է իր 5 լաւագոյն կոնցեպտային մոդելները: Ինչպէս յայտնում է «alikonline.ir»-ը՝ «Motor.ru»-ին յղումով, լաւագոյն կոնցեպտները տեսանիւթում ներկայացրել են գերմանական ապրանքանիշի ինտերիերի եւ արտաքին դիզայնի պատասխանատուները:

Հինգերորդ տեղում դիզայներները ներկայացրել են «Porsche 754» կուպէն, որը մշակել էր ընկերութեան հիմնադիր Ֆերդինանդ Պորշէն 1959 թւականին: Այդ մոդելը դարձել է «Porsche 911»-ի նախատիպը:

Այնուհետեւ ցուցադրւում է «Porsche 989» մոդելը, որն ստեղծւել է 1980-ականներին: Այն պէտք է սերիական արտադրութռան յանձնւէր, սակայն այն ժամանակ նախագիծը չեղարկւել է: Նմանօրինակ թափքով մեքենայ, այնուամենայնիւ, ստեղծւեց 2000-ականներին` «Պանամերա» անունով:

Երրորդ տեղում է յայտնւել երկդռնանի եւ 4 տեղանոց «Porsche Cayenne» կաբրիոլետը, երկրորդ տեղում` «Porsche 918 Spyder» հիբրիդային սպորտային մոդելի նախատիպը, իսկ առաջին տեղում` «Porsche Mission E» էլեկտրական մոդելի կոնցեպտը, որը սերիական արտադրութեան պէտք է յանձնւի 2020-ին:

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։