Հա

Այլ

Շաբաթ, 18 Մարտի 2017 11:20

Հայկական «Զանգին» ֆուրոր է առաջացրել Բարսելոնայում

«Zangi» յաւելւածի հեղինակներն իրենց մշակումը ներկայացրել են Բարսելոնայում, որտեղ փետրւարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատւածում խոշոր ֆորում է անցկացւել։

«alikonline.ir» - «Zangi» յաւելւածի հեղինակներն իրենց մշակումը ներկայացրել են Բարսելոնայում, որտեղ փետրւարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատւածում խոշոր ֆորում է անցկացւել։ 

«Mobile World Congress»-ին մասնակցած գործարարներն ու օգտատէրերը մեծ հետաքրքրութիւն են դրսեւորել հայկական «Zangi» յաւելւածի նկատմամբ։ Այս մասին «Sputnik»-ին ասել է յաւելւածի հիմնադիր Վահրամ Մարտիրոսեանը։ «Յաւելւածի նկատմամբ մեծ հետաքրքրութիւն դրսեւորեցին եւ՛ խոշոր ընկերութիւնները, եւ՛ հասարակ օգտատէրերը, եւ՛ ֆորումի մասնակիցները»,- ասել է Մարտիրոսեանը։ Գրում է «armeniasputnik.am»-ը: 

Նրա խօսքով` հայկական տաղաւարն այցելուների պակաս չի ունեցել։ Աւելին` նրանց թիւն այնքան մեծ է եղել, որ ընկերութեան 6 ներկայացուցիչները հազիւ են հասցրել ներկայացնել «Zangi»-ի առանձնայատկութիւնները։ 

Վահրամ Մարտիոսեանի խօսքով` ոմանք հէնց տաղաւարի մօտ ներբեռնել են յաւելւածը, իսկ միւսներն էլ «սելֆի» են արել «Zangi»-ով։ «Իմիջիայլոց, դա խոշոր միջազգային ֆորում է, որի մասնակիցները գալիս են աշխարհի տարբեր ծայրերից։ 

Իսպանացիները քիչ էին, իսկ միւս երկրների ներկայացուցիչների թիւը` շատ։ Դա տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտի ամենախոշոր ու ամենակարեւոր միջոցառումներից մէկն է»,- ասել է Մարտիոսեանը։ Նրա խօսքով` կոնգրեսի այցելուների թւում եղել են նաեւ բիզնեսի եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, քանի որ հիմնական նպատակը բիզնես-գործընկերներ գտնելն է ու նրանց հետ պայմանագրեր կնքելը։ «Մենք էլ պայմանագրեր կնքեցինք։ Ֆորումի մասնակիցներից շատերն իմանալով, որ մենք Հայաստանից ենք` հետաքրքրւում էին մեր ՏՏ ոլորտով ու տեխնիկական հնարաւորութիւններով»,- աւելացրել է Մարտիրոսեանը։ Նա աւելացրել է, որ «Zangi»-ն արդէն բեռնել է մօտաւորապէս 5 միլիոն օգտատէր, հիմնականում` Հայաստանից, Ռուսաստանից, Եւրոպայի երկրներից ու Մերձաւոր Արեւելքից։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։