Հա

Այլ

Շաբաթ, 18 Մարտի 2017 11:30

Յայտնի է նոր «Samsung Galaxy S8»-ի ներկայացման ամսաթիւը, գինն ու տեխնիկական բնութագիրը

Հարաւկորէական «Samsung» տեխնոլոգիական ընկերութիւնը պատրաստւում է մարտի 29-ին ներկայացնել նոր «Galaxy S8» սմարթֆոնը, ինչպէս նաեւ դրա աւելի մեծ տարբերակը՝ «Galaxy S8+»-ը:

«alikonline.ir» - Հարաւկորէական «Samsung» տեխնոլոգիական ընկերութիւնը պատրաստւում է մարտի 29-ին ներկայացնել նոր «Galaxy S8» սմարթֆոնը, ինչպէս նաեւ դրա աւելի մեծ տարբերակը՝ «Galaxy S8+»-ը: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ գրում է «The Independent»-ը:

Մեծ տարբերակն իր տեխնիկական բնութագրով գրեթէ չի տարբերւի «Galaxy S8»-ից:

Յայտնի է, որ «Galaxy S8»-ը կունենայ 5.8 դոյմ անկիւնագծով, 2.960 x 1.440 լուծաչափով էկրան: Մինչդեռ «Galaxy S8+»-ի դէպքում էկրանի անկիւնագիծը կը լինի 6.2 դոյմ:

Սմարթֆոնները չեն ունենայ գլխաւոր կառավարման համար նախատեսւած «Home» կոճակը, կաշխատեն «Android Nougat» օպերացիոն համակարգով, կը լինեն ջրակայուն, չեն կլանի փոշի:

Առջեւից եւ յետեւից 12 եւ 8 մեգապիքսելանոց տեսախցիկներով համալրւած սմարթֆոնները կարտադրւեն սեւ, արծաթագոյն ու մանուշակագոյն երանգներով:

Աղբիւրը նկատում է, որ նորոյթների ամենակարեւոր առանձնայատկութիւններից մէկը կը լինի «Bixby» կոչւող բազմալեզու օգնականը, որը կարող է տեսախցիկների միջոցով ճանաչել իրն ու նոյնից գտնել համացանցում, ցանկութեան դէպքում՝ գնել ապրանքը։

Ինչ վերաբերում է գնին, ապա «S8»-ը կարժենայ 990, իսկ «S8+»-ը՝ 1110 դոլար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։