Հա

Այլ

Հինգշաբթի, 06 Ապրիլի 2017 08:40

Թուրքիայում 1000 դոլարով հայ վարպետների պատրաստած հազւագիւտ գորգ է վաճառքի հանւել

Թուրքիայում վաճառքի է հանւել սեբաստացի հայ վարպետների ձեռագործ գորգ, որն ունի առնւազն 160 տարւայ պատմութիւն:

Անշարժ գոյքի վաճառքով զբաղւող թուրքական ամենախոշոր կայքում գորգի «տէրը» հազւագիւտ գորգի համար պահանջում է մօտ 1000 ԱՄՆ դոլար:

«alikonline.ir» - Թուրքիայում վաճառքի է հանւել սեբաստացի հայ վարպետների ձեռագործ գորգ, որն ունի առնւազն 160 տարւայ պատմութիւն: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Անշարժ գոյքի վաճառքով զբաղւող թուրքական ամենախոշոր կայքում գորգի «տէրը» հազւագիւտ գորգի համար պահանջում է մօտ 1000 ԱՄՆ դոլար: Գորգի գովազդում նա այն անւանել է «թագաւորական»:

Բրդից պատրաստւած եւ տորոն ներկաբոյսի արմատից ստացւած ներկով ներկւած հազւագիւտ գորգի վրայ առկայ են հայկական նախշազարդեր եւ խաչաձեւ նշաններ:

Յայտնի է, որ Սեբաստիայում (այժմռան Թուրքիայի Սըւազի նահանգ - «tert.am») պատրաստւած ու երկար ճանապարհ անցած գորգն այժմ գտնւում է Ստամբուլում, մասնաւոր անձն այն աւելի վաղ գնել է հին իրերի խանութից` Արեւմտեան Հայաստանի տարածքում: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։