Հա

Այլ

Հինգշաբթի, 06 Ապրիլի 2017 09:50

«Միսս աշխարհ-2009»-ը Ջիբրալթարի քաղաքապետ է դարձել

«Միսս աշխարհ-2009» Կայանէ Լոպէսը դարձել է Ջիբրալթարի պատմութեան մէջ ամենաերիտասարդ քաղաքապետը:

Տեղի լրատւամիջոցների կարծիքով՝ Լոպէսն ամենաերիտասարդից բացի նաեւ «աշխարհում ամենագեղեցիկ քաղաքապետն է»: 

«alikonline.ir» - «Միսս աշխարհ-2009» Կայանէ Լոպէսը դարձել է Ջիբրալթարի պատմութեան մէջ ամենաերիտասարդ քաղաքապետը: Գրում է «tert.am»-ը: 

Տեղի լրատւամիջոցների կարծիքով՝ Լոպէսն ամենաերիտասարդից բացի նաեւ «աշխարհում ամենագեղեցիկ քաղաքապետն է»: 

Նախքան այդ երիտասարդ կինը զբաղեցնում էր Ջիբրալթարի փոխքաղաքապետի պաշտօնը: 

Յայտնի է, որ պաշտօնը ստանձնելուց յետոյ գեղեցկուհին յայտարարել է, որ Ջիբրալթարը պատկանում է Մեծ Բրիտանիային ու միշտ էլ դրա մասը կը կազմի: 

Ջիբրալթարի քաղաքապետի պաշտօնը զուտ ձեւական բնոյթ է կրում: Քաղաքապետը, որը, ի դէպ, աշխատավարձ չի ստանում, նշանակւում է տեղի խորհրդարանի անդամների կողմից: 

Նշենք, որ աւելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանութեան նախարար Մայքըլ Ֆելոնը յայտարարել էր, որ Լոնդոնը պատրաստ է պատերազմ սկսել Ջիբրալթարի ինքնավարութիւնը պաշտպանելու համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։