Հա

Այլ

Կիրակի, 09 Ապրիլի 2017 08:00

«Swarovski»-ն բիւրեղապակէ լուսանկարչական ապարատ Է ստեղծել

Աւստրիայի «Swarovski» ընկերութիւնը հիմնւել Է 1895 թւականին: Այն մասնագիտացած Է բիւրեղապակուց զարդերի թողարկման եւ սինթետիկ ու բնական քարերի երեսակման բնագաւառում: Ամենայայտնի արտադրանքը ստրազներն են, որոնք վաճառւում են ««Swarovski»-ի բիւրեղապակիներ» առեւտրանիշի ներքոյ:

«alikonline.ir» - Ճապոնիայի «Nikon» ընկերութիւնն ի պատիւ իր 100-ամեակի թողարկել է յուշանւէրների շարք: Հաւաքածուն ստեղծւել Է «Swarovski» առեւտրանիշի հետ համագործակցութեամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ յղում անելով «Luxurylaunches»-ին:

Հաւաքածոյում տեղ են գտել «Nikon Model I» մոդելի՝ ընկերութեան առաջին լուսանկարչական ապարատի բիւրեղապակէ պատճէնները: Իւրաքանչիւր ֆիգուր նշւած Է սերիական համարով, շարքը կը թողարկւի սահմանափակ քանակով: Գներն առայժմ չեն նշւել:  

Աւստրիայի «Swarovski» ընկերութիւնը հիմնւել Է 1895 թւականին: Այն մասնագիտացած Է բիւրեղապակուց զարդերի թողարկման եւ սինթետիկ ու բնական քարերի երեսակման բնագաւառում: Ամենայայտնի արտադրանքը ստրազներն են, որոնք վաճառւում են ««Swarovski»-ի բիւրեղապակիներ» առեւտրանիշի ներքոյ:

Ճապոնիայի «Nikon» ընկերութիւնը մասնագիտացած է օպտիկայի եւ պատկերների մշակման Էլեկտրոնային սարքերի արտադրութեան  բնագաւառում: Հիմնւել Է 1917 թւականին, կենտրոնակայանը գտնւում Է Տոկիոյում:

Յարակից Հրապարակումներ

  • 37-րդ ֆրէյմ - Ի՞նչ է պէտք իմանալ լուսանկարչական ապարատի մասին
    37-րդ ֆրէյմ - Ի՞նչ է պէտք իմանալ լուսանկարչական ապարատի մասին

    Ֆոտոլրագրողների մեծ մասն օգտագործում է 35 մմ. լուսանկարչական ապարատ՝ մէկ ոսպնեականոց ռեֆլեքս (RLS)՝ արագ օբիեկտիւով: Նոյն ոսպնեակն օգտագործւում է ե՛ւ տեսարանը դիտելու, ե՛ւ լուսանկարելու համար, այսինքն տպագրւած լուսանկարը լինելու է հէնց այնպիսին, ինչպիսին մենք տեսնում ենք լուսանկարչական ապարատի դիտանցքից:

  • Որոշ հարցեր՝ ֆոտոխցիկների վերաբերեալ
    Որոշ հարցեր՝ ֆոտոխցիկների վերաբերեալ

    Նման որոշում կայացնելու համար՝ պէտք է յիշել, որ միանշանակ պատասխան չկայ, քանի որ համապիտանի (ունիւերսալ) ֆոտոխցիկ գոյութիւն չունի: Նոյնիսկ արհեստավարժ լուսանկարիչները մի քանի ֆոտոխցիկ եւ բազում օբիեկտիւներ են օգտագործում՝ միայն մէկ ժանրում աշխատելու համար: Օրինակ՝ կարող էք ունենալ թանկանոց օբիեկտիւ, որը շատ լաւ որակ է ապահովում բնապատկերների համար, բայց բացարձակ անպիտան է դիմանկարների համար:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։