Հա

Այլ

Կիրակի, 09 Ապրիլի 2017 09:30

Իտալիայում արգելել են «Uber» տաքսի ծառայութիւնը

Իտալական դատարանն ուրբաթ վճիռ է կայացրել «Uber» ծառայութիւնից օգտւելն արգելելու վերաբերեալ` յայտարարելով, որ օրինական տաքսի ծառայութիւնները բախւում են անբարեխիղճ մրցակցութեան խնդրին: 

«alikonline.ir» - Իտալական դատարանն ուրբաթ վճիռ է կայացրել «Uber» ծառայութիւնից օգտւելն արգելելու վերաբերեալ` յայտարարելով, որ օրինական տաքսի ծառայութիւնները բախւում են անբարեխիղճ մրցակցութեան խնդրին: 

Որոշումը կայացնելիս, որը բողոքարկման առարկայ էր հանդիսանում, Հռոմի դատարանը հաշւի է առել տաքսի ծառայութեան արհմիութիւնների բողոքն ու «Uber»-ին 10-օրեայ ժամկէտ տւել Իտալիայի տարածքում հեռախօսային յաւելւածն օգտագործումը դադարեցնելու համար: 

Եթէ «Uber»-ը չկատարի դատարանի որոշումը, ընկերութեանը կարող է 10 հազար եւրօ տուգանք սպառնալ իւրաքանչիւր օրւայ համար: Ընկերութիւնից նշել են, որ ցնցւած են այդ որոշմամբ եւ մտադիր են անհապաղ բողոքարկել այն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։